14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մսամթերքն էժանանում է

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը: Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա: Ընթացիկ տարում ևս շարունակվում է մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` […]

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ երկրիղեկավարության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, գրում է ИТАР-ТАСС-ը։ Ակնկալվում է, որ այցի շրջանակում տեղի կունենա Մարգվելաշվիլիի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ենթադրվում է նաեւ, որ նախագահները կքննարկեն նաև Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ուղիները։  

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել ինչպես Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), այնպես էլ մարզերում տեղակայված Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել +374 (10) 56-45-88հեռախոսահամարով:

Տարածաշրջանում ամենաազատը Հայաստանն է. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը: Այստեղ ներառված է 180 երկիր: Զեկույցի լավագույնների տասնյակում են` Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիտրեան։   Մեր տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է, որը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ 84-րդ հորիզոնականում Վրաստանն է, […]

Ճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց ենՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:  Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ […]

Ինքնասպան եղած երիտասարդին խաբե՞լ են. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ, արտառոց դեպք էր տեղի ունեցել Լոոու մարզի Ստփանավան քաղաքում: 33-ամյա երիտասարդը, չանսալով հարազատների հորդորներին, իրեն ցած էր նետել բնակարանի պատշգամբից:  “ժո­ղովուրդ “-ի տեղեկություններով  ինքնասպան եղած Արսենն այդ քայլին գնացել է խաբված լինելու պատճաոով: “ժողովուրդ” թերթը պարզել է, որ մահացած Արսենը երեխաներ չուներ: Իսկ ինքնասպանության հավանական պատճառներից մեկն էլ այն է, […]

Մշակույթի ոլորտում աշխատավարձները կբարձրանան

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ: Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի […]

Պատասխան /վիդեո/

Ձեզ է ուղարկվում, քիչ առաջ Բրյուսելում,  Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ արված տեսագրությունը, որի ժամանակ Ադրբեջանի պատվիրակը հերթական բարբաջանքն ու մեղադրանքն է ուղղում Հայաստանի Հանրապետության հասցեին, որին պատասխանում է Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Քահանան թույլատրել է հավատացյալներին մերկ գալ պատարագների

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գյուղական քահանա Ալեն Փարքերը թույլ է տվել հավատացյալներին պատարագներին գալ մերկ, գրում է Газета.ru-ն: Քահանան ասել է, որ իր “հոտը” պետք է հրաժարվի հագուստի հետ կապված նյութականությունից։ Բացի այդ, հոգևորականը նշել է, որ Աստվածաշնչում նկարագրվող պահերից շատերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գլխավոր հերոսները մերկ են եղել։ “Եթե Աստված մեզ այսպիսին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի