30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Մարտի մեկը՛՛, որպես քաղաքական էջ, փակելու ժամանակն է. ՀՅԴ-ը կոծկո՞ւմ է

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ ՛՛մարտի մեկը՛՛, որպես քաղաքական էջ, փակելու ժամանակն է, սակայն զոհերի հարազատներին պետք է համապատասխան օգնության տրամադրումը կազմակերպվի: Այս մասին Վարդանյանը նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին: 

Հարցին, թե ինչպես է վերաբերում ”Ժառանգություն՛՛ խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի ելույթում հնչած մեղադրանքներին՝ բացի ՀԱԿ-ից ու ՛՛Ժառանգությունից՛՛ ԱԺ մյուս չորս խմբակցությունները մեղավոր են մարտի մեկի դեպքերի համար ու փորձում են կոծկել, Վարդանյանը պատասխանեց, որ երեկ զրուցել է Արզումանյանի հետ և որևէ հստակ մեղադրանք այդպես էլ չի տեսել: ՛՛Չի էլ կարող լինել մարտի մեկի հետ կապված որևէ մեղադրանք ՛՛Դաշնակցության՛՛ հասցեին: Ժամանակն անցնում է, ինչ-որ բաներ մոռացվում են, բայց որևէ հիմք այս ընթացքում ՛՛Դաշնակցությանը՛՛ մեղադրելու ես չեմ տեսել, նաև քաղաքական մեղադրանք՛՛:

Նա ընդգծեց, որ միակ դրվագը, որ իրենց հետ կապված ասվում է, այն է, որ 2008 թ-ին ՀՅԴ-ը կոալիցիայում է եղել. ՛՛Բայց դա այլ օպերա է, բաներ կան, որոնցում երբեք չեն կարող ՛՛Դաշնակցությանը՛՛ կպնել, իհարկե շատ հարգում եմ պարոն Արզումանյանին, բայց դա անհիմն էր՛՛:

Իսկ իշխանության մեջ լինելն, ըստ Վարդանյանի, չի նշանակում, որ իրենք կոծկելու կողմնակից են եղել: ՛՛Եկել է  մարտի մեկը: Մենք նույն տեղում ենք, ի՞նչը բացվահայտված չէ, միայն կոնկրետ ում գնդակից ով է  զոհվել, սպանության կոնկրետ պատասխանատուները, այլապես ամբողջ ՛՛մարտի մեկ՛՛ ասվածը, կողմերի դիրքորոշումները, ով ինչ է արել, ոնց է արել, մեր աչքի առաջ է եղել:

Բացահայտված չէ՝ որ ոստիկանի զենքից ով է  զոհվել, որպեսզի հնարավոր լինի՝ պատասխանատվություն լինի, սրա համար իշախանփոխությո՞ւն, մի փոքրիկ քննություն ու ամեն ինչ բացահայտված կլինի՛՛,-ասաց նա:

Վարդանյանը նաև նշեց. ՛՛Հոկտեմբերի 27… ի՞նչ պիտի ասեն այս մասին, բաներ կան, որոնք ավելի խորն են, ՛՛մարտի մեկը՛՛ գոնե այդ դեպքը չի: Գուցե դրա համար աշխարհո՞ւմ է  իշխանափոխություն պետք՛՛,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ