09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հրավերը շատ խտրական է եղել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է արել՝ չմասնակցելով ՛՛մարտի մեկի՛՛ հարցով նախկին հանձնաժողովի նիստերին:

՛՛Ես գուցե վրիպել եմ, գտնվել եմ հայտնի վայրերում այդ ժամանակ: Տեղյակ չեմ, բայց նաև տեղյակ չեմ, որ գնացել են մյուս նախագահները՝ երկրորդ, երրորդ, հրավերը խիստ խտրական է եղել, ու նախագահ Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել՝ չընդունելով այս հրավերը՛՛:

Պատգամավորը շեշտեց, որ նոր արյունահեղություն ու զոհեր, քաղբանտարկյալներ չի ցանկանում: Այն ժամանակ էլ չի ցանկացել և հույս հայտնեց, որ իշխանությունները կամք կգտնեն ու համաձայնության կգան այս հարցում:  ՛՛Ինչքան պետք է ընդդիմության, այնքան պետք է նաև իշխանության համար: Ես զգում եմ իրենց ներքին ցանկությունը, բայց ինչ-ինչ պատճառներով առայժմ այդ համարձակությունը կամ այդ քայլը չեն  կատարում՛՛: 

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը՝ ՛՛այդ գործով իրականացվում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ քննչական աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովենք արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը և այդ առումով վստահ եմ, որ առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամանքները մանրամասն”, Ջհանգիրյանը ՛՛փիլիսոփայորեն է վերաբերում ՛՛:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ