18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արոնյանը ոչ ոքի խաղաց Անդրեյկինի հետ

Խանտի-Մանսիսկում այսօր կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Անդրեյկինի հետ: Մյուս պարտիաներում Անանդը ոչ ոքի ավարտեց պարտիան Կարյակինի հետ, Մամեդյարովը հաղթեց Սվիդլերին, իսկ Տոպալովը` Կրամնիկին: Մրցաշարի առաջատար Անանդը հավաքել է 4 միավոր: Արոնյանը ունի 3.5 միավոր: 4 շախմատիստներ`Սվիդլերը, Կրամնիկը, Տոպալովը եւ Մամեդյարովը, ունեն 3-ական միավոր:

ՀՀԿ-ը պաշտոններ կտա՞ ոչ իշխանականներին /վիդեո/

՛՛Ինչ գործընթացներ պետք է սկսեն, էս 10 տարի է նույն բան են ասում։ Ընդդիմություն է, փորձում է ակցիանների միջոցով որոշակի ակտիվություն ձեռք բերել և ակտիվացնել հասարակությանը։ Դա ինչ լուրջ գործընթաց է՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնության մասին կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: ՛՛Ժողովրդավարական […]

Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին:  Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ:  Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ […]

Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն Թբիլիսիում

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կհանդիպեն այս տարվա մայիսի սկզբին` Թբիլիսիում: Սակայն կոնկրետ օրը հանդիպման արտգործնախարարը չի նշել, ասել է միայն, որ օրակարգն ու ճշգրիտ ամսաթիվը որոշվելու է երեք երկրների նախագահների ներկայացուցիչների և արտգործնախարարությունների քննարկումների արդյունքում։

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը

Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  ականավոր  հետախույզ,  Սովետական  Միության  հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ  անդամ,  անվանի  բանաստեղծ,  դրամատուրգ, հրապարակախոս,  թարգմանիչ,  բազմաթիվ  մրցանակների  դափնեկիր  Միքայել Հարությունյանի և պետական,  քաղաքական  գործիչ,  գեներալ-լեյտենանտ Հայկազ  Շահինյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013  […]

Նախարարը հանդիպեց Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին հանդիպեց Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Թահիր Խալեդին:  Հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում, նշեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի  համատեղ աշխատանքի արդյունքում դրանք հետագայում ավելի ամրապնդվեն և զարգանան։  Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտային կապուղիներ […]

Ամոյանը դատարան չէր բերվել /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել առողջապահության նախարարության ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը` նշելով, Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի լիարժեք փորձաքննությանուն անցկացնելու համար հանձնաժողվում պիտի ներգրավվի  նաեւ Հերացու անվան բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, նյարդաբան, դոկտոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նշենք, որ այս անգամ էլ Ամոյանը դատարան չէր բերվել: Մեղադրող Սասուն Խաչատրյանը չառարկեց: […]

Նախարարը կպատժի

Օրենքի նախագիծը մշակվել է ջրային պետական կոմիտեի կողմից, իսկ Բնապահպանության նախարարությունը առաջարկություն է արել, որ լինի հետևյալ պայմաններով. ջրառը 170 մլն խմ-ից բարձրանա մինչև 240: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՛՛Մենք առաջարկել ենք՝ բացասական բալանս չարձանագրվի, դա՝ առաջին, երկրորդ խնդիրը վերաբերում էր այն բացասական բալանսին, որ այս տարի […]

Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

 ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։ Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ “Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի” գործարկումը նախատեսվել էր  2010, իսկ ավարտը` 2014 թվականին: Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական […]

Նախագահը միզել է ելույթի ժամանակ /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի տաբատը նրա հանդիպումներից մեկի ժամանակ սկսել է թրջվել: Մամուլն անմիջապես արձագանքել է` նշելով, որ նախագահը միզել է ելույթի ժամանակ, տեղեկացնում է New York Daily News-ը: Նշվում է նաեւ, որ 2 տարի առաջ նախագահը ենթարկվել է շագանակագեղձի վիրահատության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի