”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները կհետեւեն Արազ Օզբիլիսի խաղին
Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղին ներկա կգտնվեն ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները: Чемпионат.com-ը հայտնում է, որ անգլիական ակումբի սկաուտները կհետեւեն ”Սպարտակի” հայազգի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին եւ իտալացի պաշտպան Սալվատորե Բոկկետտիին: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները ներկա էին գտնվել ”Սպարտակի” եւ ”Անժիի” խաղին, որի ընթացքում եւս հետեւել են Օզբիլիսի խաղին: ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղը կկայանա […]





































