28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է ԼՂՀ-ում հանրաքվեի անհրաժեշտության մասին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը “Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը” զեկույցի շրջանակներում խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից  Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: “Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում:  Սակայն պատերազմի փոխարեն մենք ցանկանում ենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային […]

Ազգային ժողովը լսեց Անի Զախարյանին

”Հենց նոր տեղեկացա, որ ԱԺ-ի բոլոր խմբակցությունների պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:Փաստորեն ԱԺ-ը ականջալուր եղավ ամիսներ առաջ իմ այն խոսքերին, որ հարկավոր է Facebook-ը մտցնել իրավական դաշտ: Ըստ Էության, օրենքը իսկապես […]

Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում` Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով: Երևանում՝  Մարտի 6-ին, 7-ի գիշերը […]

3 պատճառ, որի համար Ռուսաստանը չի կարողանա պահել Ուկրաինայի պես մեծ երկիր

”Այն, որ Ռուսաստանը չունի այնքան ռեսուրս, որպեսզի կարողանա պահել Ուկրաինայի պես մեծ երկիր, կարծես, անհերքելի է, և դրա համար գոյություն ունի առնվազն 3 պատճառ. 1. Ռուսական գաղափարական վակուում. 2.Քաղաքական ինստիտուտների փխրունություն (ինչպես Պուտինը դիպուկ բնորոշեց, հետխորհրդային քաղաքական համակարգերն իր վերջին ելույթի ժամանակ). 3. Եվ տնտեսական լուրջ խնդիրներ: Սրանք ներքին մակարդակում դրսևորվող երևույթներ են, արտաքին մակարդակում […]

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ կին է մահացել

Մոսկվա-Երեւան թռիչքի ժամանակ ինքնաթիռում 45-ամյա մի կին է մահացել, տեղեկացնում է РИАНовости–ն։  Նախնական տվյալներով՝ ՌԴ  քաղաքացին առողջական խնդիրներ է ունեցել ու թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

”Չցանկացա տոնել Բերեզովսկու դարպասը խփած գոլը”.Կոկորին/վիդեո/

Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” հարձակվող Ալեքսանդր Կոկորինը խոսել է Հայաստանի դեմ խաղում իր ակումբային թիմակից Բերեզովսկու դարպասը գրավելուց հետո այն չտոնելու պատճառների մասին: – Ինչո՞ւ չտոնեցիք խփած գոլի համար: Միթե՞ կրունկով գոլ խփելը ձեզ համար նորմալ է: -Ոչ, սովորական չէ: Մինչ այս հանդիպումը Բերեզովսկին հարցազրույց էր տվել, որտեղ ինձ գովել էր: Այդ իսկ […]

Մամիկոն Խոջոյանը չի ճանաչում իր ընտանիքին.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Տավուշի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նախօրեին Հայաստան վերադարձված Մամիկոն Խոջոյանն իրեն թույլ է զգում.”Անալիզները նորմալ են եղել, այս պահին ինքն իրեն թույլ է զգում, բայց նորմալ է վիճակը”,-ասաց նա: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ Մամիկոն Ճոբանյանը դեռևս ոչ ոքի չի հիշում.”Այս պահին էլ այդպես […]

Հայ շախմատիստները շարունակում են հաղթանակներ տոնել Եվրոպայի առաջնությունում

Երեկ Երեւանում կայացան շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանցի շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Արման Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լեւոն Բաբուջյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էդվարդ Սայադյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Սուրեն Պողոսյանը, Սարգիս Սարգսյանը, Սարգիս Ռ. Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Էդուարդ Ա. Մնացականյանը, Գոռ Վաթինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Արման Միքայելյանը, Աշոտ Ավետիսյանը, […]

Նույնիսկ հիվանդ հայերին են հետ ուղարկում. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, անօրինական հայ միգրանտների կացությունը դժվարացել է ոչ միայն Ռուսաստանում, այլ Բելգիայում: Այստեղ եւս շատերը ստիպված են լինում հետ վերադառնալ հայրենիք, վերջին մեկ ամսում խստացել է նրանց այնտեղ բնակվելու հարցը: Տարբերությունը, սակայն, այն է, որ երկիր նորից մուտք գործելու արգելք` ժամանակային առումով չի դրվում:  Թերթի հետ զրույցում Բելգիայում բնակվող Արմեն Ալաջանյանն ասաց, որ մարտի […]

Օզբիլիսը մարզվում է սահմանափակումներով

Հայաստանի հավաքականի  եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզվում է անհատական ծրագրով: Երեկ նա ցավեր է զգացել մեջքի մկանների հատվածում, եւ որոշում է կայացվել, որ կիսապաշտպանը պետք է մարզվի սահմանափակումներով: Հիշեցնենք, որ Օզբիլիսը չմասնակցեց Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված