03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես երբեք խնդիր չեմ դնում իմ առջև, որ ինձանից բոլորը գոհ լինեն. նախարարն՝ իր վերանշանակումից

 ՛՛Գիտեք՝ չեմ կարող ասել՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ըստ իրեն ինչու է վերանշանակվել, այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը չսանկացավ գնահատել իր գործունեությունը՝ նշելով, որ դա պետք է հանրությունն անի:

Դիտարկմանը, որ իր վերանշանակումից շատերը դժգոհեցին, նա արձագանքեց. ՛՛Ես կուզենայի, որ բոլոր դժգոհությունները վերլուծած դժգոհություններ լինեին:

Ես երբեք խնդիր չեմ դնում իմ առջև, որ աշխատեմ, որպեսզի ինձանից բոլորը գոհ լինեն, ես այդպիսի խնդիր ի սկզբանե իմ առջև չեմ դնում, ինձ համար կարևոր է, որ իմ մոտեցումները լինեն քաղաքական գծերի ու սկզբունքների ներքո, իսկ որ բոլորը ինձանից գոհ լինեն, կամ դժգոհ լինեն, ես այդպիսի խնդիր իմ առջև չեմ դնում ու դա լավ էլ չի. եթե քեզանից բոլորը գոհ լինեն, նշանակում է, որ դու որևէ բան չես անում՛՛:

Հարցին, թե ինչ որ բան է փոխվելու է իր աշխատելաոճում, նախարարը պատասխանեց. ՛՛Այն, ինչն ինձ չի բավարարել, իհարկե, պետք է փոփոխության ենթարկվի, բնականաբար պետք է նոր ուժգնությամբ ու նոր եռանդով, վերանայված փորձից ելնելով՝ մոտեցումներ լինեն, բայց ընդհանուր առմամբ ես ունեմ իմ որոշակի սկզբունքները, որոնք բոլոր ժամանակներում լինելու են ինձ հետ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ