Առաջարկվում է թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակել ու պաշտպանել
Կառավարության նիստում քննարկվել է ՛՛Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին՛՛ օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակը հեղինակները համարում են այդպիսի անձանց բացահայտումը, նույնացումը, ինչպես նաև օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ և լիարժեք ապահովումը: ՀՀ կառավարությունը համակարծիք է, որ նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն առանձին օրենքով: […]





































