Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լիտվայի վարչապետը, Լիբանանի նախարարների խորհրդի նախագահն ու ԱԺ խոսնակը
Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի վարչապետ, Պատիվ ունեմ հղելուՁեզ իմ ջերմագին շնորհավորանքներըՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողությունՀայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման գործում՝ գալիք մարտահրավերները հաղթահարելու համար: Հավատացած […]





































