16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել՝ չնայած այն երիտասարդացել է

Ընտանիքը պետության հիմքն է և կարևոր միավորը  հասարակության կյանքում: Այսօր՝ մայիսի 14-ը ընտանիքի միջազգային օրն է:
Առողջության դերը ընտանիքի պահպանման գործում թեմայով լրագրողների հետ զրուցեցին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նույն կենտրոնի բժիշկներ Գայանե Հովակիմյանը՝  ռադիոլոգ և Հայկանուշ Համբարձումյանը՝  էնդոկրինոլոգ:

“Գոնե տարեկան մեկ անգամ հարկավոր է հետազոտվել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղցկեղը չունի բուժում, քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն  է և խորհուրդ է տրվում լինել հետևողական և դաստիարակել մշակույթ՝  գոնե տարեկան մեկ անգամ բժշկի գնալու համար: Եթե մենք համեմատենք մեր տվյալները 17 տարի առաջ և հիմա, պետք է նշել , որ կանայք և ոչ միայ կանայք այսօր ավելի ուշադիր են իրենց առողջությանը”,-տեղեկացրեց Խաչանուշ Հակոբյանը:

Կենտրոնի տնօրենը փաստեց, որ  օրեկան ստուգվող կանաց  շուրջ 30 տոկոսը գալիս է ուղղակ ստուգվելու համար:

“Այս ընթացքում մոտ 4 հազար կանայք եկել են ուղղակի ստուգվելու համար և քաղցկեղը հայտնաբերվել է բավականին վաղ ու փառք Աստծո այդ կանայք ապրում են ու իրենց ընտանիքների կողքին են”,-նշեց Հակոբյանը:

Կենտրոնի տնօրենը հավաստեց, որ քաղցկեղը բջջային փուլում հայտնաբերելու դեպքում վիրաբույժը շատ փոքր տրավմայի ենթարկելով կնոջը կատարում է ասեղային լոկալիզացիա և այս դեպքում կարելի է ասել 100 տոկոսով կինը ապրում է և առողջանում:

Հակոբյանը նշեց նաև, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են նաև տղամարդիկ.” Այս տարների ընթացքում մենք 37 դեպք ենք գրանցել տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի: Սա նշանակում է, որ տղամարդիկ նույնպես հետազոտության կարիք ունեն և նրանք նույնպես այս առումով պաշտպանված չեն”:

Բժիշկներն էլ խորհուրդ են տալիս  տարին գոնե մեկ անգամ ենթարկվել՝ մամոգրաֆիկ հետազոտության և  արգանդի պարանոցի հետազոտության:

Մասնագետները  տեղեկացրին, որ կանայք առաջին տեղում մահանում են կրծքագեղձի քաղցկեղից, երկրորդ տեղում արգանդի պարանոցի քաղցկեղից:

Բժիշկները նշում են, որ եթե առաջ մամոգրաֆիան խորհուրդ էր տրվում 40 տարեկանից հետո ապա այժմ  35-ից 40 տարեկանում կինը պարտավոր է  ենթարկվել մամոգրաֆիկ հետազոտության, քանի որ ոչ միայն երիտասարդացել է քաղցկեղը այլ նաև ռիսկի գործոններն են ավելացել : 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ