Ընտանիքի հայրը սեռական ոտնձգություն է կատարում որդեգրված աղջկա հանդեպ. փաստերը հուշում են
Այսօր ընտանիքի մջազգային օրն է: Սոցիոլոգ, “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ընտանիքի ամրապնդման, նրա անհատականության և հասարակական դերի բարձրացման, մյուս կողմից՝ ընտանիքի թուլացման, ապահարզանների թվի աճի, համատեղ կյանքի ու հետաքրքրասիրությունների նվազման խնդիրների հետ կապված տվյալներ:
’’Եթե երեխան ծնվում է առանց հոր` դա բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում երեխայի սոցիալականացման համար: Տղաների 18 տոկոսը մեծանում է առանց հոր, աղջիկների պարագայում դա 19 տոկոս է: Սա բավականին լուրջ խնդիր է և բերում է բավականին լուրջ հոգեբանական շեղման”,-նշեց Ադիբեկյանը:
Ադիբեկյանը անդրադարձավ առանց ծնողների պետության կողմից ստեղծված մանկատներում մեծացող երեխաների ճակատագրերին: Մի մեծ ընտանիք է արդյո՞ք մանկատունը, թե՞ վայր որտեղ ուղղակի երեխան մեծանում է.
“Մանկատներում ինչքան էլ լավ լինեն պայմանները միևնույն է ՝ դա իր նստվածքն է թողնում երեխայի հոգեբանության վրա: Չնայած արտասահմանում բավականին շատ դեպքեր են գրանցվել, երբ ընտանիքի հայրը սեռական ոտնձգություն է կատարում որդեգրված աղջկա վրա, բայց պետք է ուշադրությունից զերծ պահել նման դեպքերը և հասկանալ, որ ընտանիքի դերը շատ կարևոր է երեխայի կյանքում’’,-դիտարկեց սոցիոլոգը:
Ադիբեկյանը չի պատրաստվում քննադատել այն կանանց, որ անձնական որոշ պատճառներից ելնելով ավելի մեծ տարիքում որոշում են մայրանալ , բայց նկատում է.’’Շատ հաճախ մեծ տարիքում կինը երեխյ է ծնում և առանց հոր խնամքի երեխա դաստիարակում: Սակայն հոր բացակայությունը անդրադառնում է աղջկա դաստիրակաության վրա և նա ցանկանում է նմանվել չտեսած հորը: Սփյուռքահայերի պարագայում ավելի ամուր է նստած ընտանիքի գործոնը՝ նրանց համար շատ կարևոր է ընտանիքի շրջանակում ազգային լեզուն ու հավատը փոխանցելը”:
Ամուսնալուծություններին և ծնելիության մակարդակին անդրադառնալով սոցիոլոգը ասաց. “Ցուցանիշները մտահոգող են: Ցանկալի է տեսնել նորմալ ընտանիքներ, որտեղ կծնվեն գոնե 2-3 երեխա”:
Սոցիոլոգը խոսեց նաև արձանագրված մի հետաքրքիր փաստի մասին, նա հավաստեց, որ ընտանիք չունեցողները հաճախ չեն հիվանդանում, սակայն շուտ են մահանում , ինչը հակառակ արդյունք գրանցել ընտանիք ունեցողների մոտ: Ընտանիք ունեցողները հաճախ են հիվանդանում և սակայն ուշ են մահանում:
Վերջում բանախոսը ցավ հայտնեց, որ մեր ազգը հայտնվում է մեռնող ազգերի ցուցակում: