Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
_1398251543-300x189.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև […]