Արթուր Աբրահամը շնորհավորել է իր մարզչին ծննդյան օրվա առթիվ

WBO վարկածով երկրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկդաուն) շնորհավորել է իր մարզիչ Ուլի Վեգներին ծննդյան օրվա առթիվ: ”Ծնունդդ շնորհավոր իմ լեգենդ մարզիչ Ուլի Վեգներ”,-գրել է Աբրահամն իր ֆեյսբուքյան էջում եը տեղադրել լուսանկար: Հիշեցնենք, որ Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա մայիսի 3-ին: Նրա մրցակիցը կլինի Նիկոլա Սեկոլցան (26-1, 8 նոկդաուն):