19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախախորհրդարանը վճռական է տրամադրված /վիդեո/

Նախախորհրդարանի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝  “Առաջին Հանրապետության որոշիչ դերը հայության ապագաղութացման եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործում. պատմական դասեր եւ ապագայի հեռանկար” խորագրով մամուլի ասուլիս էին հրավիրել հենց Հանրապետության հրապարակում:

 Ըստ Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյաի, ասուլիսը հատուկ են կազմակերպել հրապարակում, քանի որ Հանրապետության հրապարակը պետության եւ պետականության խորհրդանիշն է: Ավետիսյանը հայտարարեց նաեւ, որ ապագա Հայաստանում, որի կառուցումն արդեն սկսել են եւ վարչախմբի հեռանալուց հետո Հանրապետության հրապարակում տեղադրվելու է պետության գլխավոր խորհրդանիշը: Ընթերցվեց նաեւ Նախախորհդրարանի շնորհավորական ուղերձը:

“Ներկայիս պետական համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող, գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է”սպիտակ ցեղասպանության””,-մասնավորապես ասվում  է հայտարարությունում:

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով Մայիսի 28-ը հայ ժողովրդի՝ հրաշք իրականացնելու ապացույցն է, հայ ժողովրդի աննկուն կամքի եւ անկարելին հնարավոր դարձնելու փաստն է:

 Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանն էլ նշեց, որ Մայիսի 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել: Սակայն այն սեպտեմբերի 3-ից հետո,  երբ գործող ռեժիմը արագ վազքերով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն՝ նորացված ԽՍՀՄ՝ փոխվեց:

Անդրադառնալով վերջին օրերին սահմանում լարված իրավիճակին՝ Սեֆիլյանը նշեց, որ  մեր բանակը չի  ստեղծել խաղաղ պայմաններում ամեն օր զոհեր տալու համար: “Ունենք այնպիսի կառավարման համակարգ, վերնախավ, որոնց մոտ մարդկային խիղճ հասկացությունը բացակայում է: Համոզված եմ, որ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության վեջը չէ մեր ամենօրյա զոհերը: Եթե խղճի նշույլ ունենային, այս քսան տարվա ընթացքում կգտնեին բազում մեխանիզմներ, որ սահմանում նման իրավիճակ չտիրեր”,-մասնավորապես նշեց նա:

Սեֆիլյանի խոսքով իրենք վճռական են տրմադրված եւ իշխանափոխության համար չեն սպասելու ընտրություններին:

Շարունակությունը տեսանյութում: 

 

Նախախորհրդարանի հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորեւ. “Դարավոր ընդմիջումից հետո նվիրյալ հայորդիների բացառիկ սխրագործության շնորհիվ 1918 թ. մայիսին 28-ին հայկական անկախ պետականության վերականգնումը մեր նոր պատմության շրջադարձն է:

Այս իրադարձության որոշիչ դերն ու կարեւորությունն առավել ամբողջական կերպով ընկալելու համար հարկավոր է այն համեմատական կարգով դիտարկել հայության կյանքի երկու վիճակների՝ գաղութացվածության եւ ինքնիշխանության համատեքստերում:

Նման համեմատական դիտարկումից ակնհայտ է դառնում, որ եթե Մեծ Եղեռնը՝ որպես գաղութացման առավել ծայրահեղ դրսեւորում, մեզ հասցրեց գոյութենական ճգնաժամի, ապա ինքնիշխան կյանքով ապրելու բնական մղումից ծնված Առաջին Հանրապետությունը ցույց տվեց, որ այդ ճգնաժամը հնարավոր է եւ պետք է հաղթահարել միայն անկախ պետության միջոցով:

Ցավոք՝ ներքին ու արտաքին ծանրագույն հանգամանքների ազդեցությամբ մեր ինքնիշխան կյանքի ընթացքը կասեցվեց եւ մենք նորից ենթարկվեցինք այս անգամ արդեն խորհրդառուսական կայսրության յոթանասունամյա գաղութացման:

Յոթանասունամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք: Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով, այս հնարավորությունը եւս չի օգտագործվում լիարժեք անկախ պետություն ստեղծելու համար:

Ավելին՝ հայկական անուն կրող ներկայիս պետության կառավարման համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է «սպիտակ ցեղասպանության»՝ նրան դարձյալ հասցնելով գոյութենական ճգնաժամի վիճակի:

Անկախ մյուս հանգամանքներից, երկու հանրապետությունների պարագայում էլ ազգի ու Հայրենիքի լինելիությունը հարցական դարձնող հիմնական պատճառը ազգային նպատակներ առաջադրելու եւ իրագործելու ունակ ընտրախավի եւ նույնպիսի պետական կառավարման համակարգի բացակայությունն է:

Ուստի մենք առաջին հերթին պետք է ստեղծենք դրանց ձեւավորման պայմաններ ու նախադրյալներ, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել ազգային ռազմավարություն ունեցող մի խումբ նվիրյալների շուրջ, նրանց թվից ձեւավորել ժողովրդին ներկայացնող մարմին, հեռացնել ազգուրաց վարչախմբին եւ երկրում հաստատել հայության կամքն ու իշխանությունը:

Նախախորհրդարանը հայտարարում է, որ մշակել է ազգային ռազմավարություն, ինչպես նաեւ նվիրյալներին ժողովրդի կամքը ներկայացնող մարմնի՝ ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի մեջ ներգրավելու եւ դրա միջոցով այդ ռազմավարության մեկնարկն ապահովելու ծրագիր ու ձեռնամուխ է եղել դրա կատարմանը:

Նախախորհրդարանը կոչ է անում համազգային քաղաքական պատասխանատվության բեռը կրելուն պատրաստ բոլոր հայորդիներին՝ առաջադրել իրենց թեկնածությունը Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով եւ անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման երկու հիմնական միջոցների՝ ազգային ընտրախավի ու ինքնիշխան պետության ձեւավորումը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ