11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Պետք չէ մոռանալ, որ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը պահելն ու փայփայելն էլ ավելի դժվար

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

 

Սիրելի’ հայրենակիցներ,

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը և ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, թեև, կարճ կյանք ունեցավ, սակայն ի ցույց դրեց աշխարհին, որ հայը կա և կլինի իր մշտական վճռականությամբ` առաջ տանելու իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները:
Մեր Առաջին Հանրապետությունը լիարժեք հայտ ներկայացրեց մեր տարածաշրջանում լինելու  ժողովրդավարության օրրան ու աշխարհի հետ խոսելու հավասարի սկզբունքով:

Շնորհավորելով համայն հայությանը այս կարևոր տոնի կապակցությամբ` մենք լիահույս ենք, որ ազատատենչ հայ ժողովուրդը վճռական է մեր երրորդ հանրապետությունը ժողովրդավարության և զարգացման ուղիով տանելու գործում:

Պետք չէ մոռանալ, որ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը պահելն ու փայփայելն էլ ավելի դժվար է և մենք բոլորս պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու և զերծ պահելու վտանգավոր մարտահրավերներից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ