20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ղազախստանից ՀՀ կալանավոր է արտահանձնվել. ի՞նչ կապ ունի ՔՊ-ական պատգամավորը

Դեռեւս 2019-ի հունվարին Ղազախստանում հայ տղայի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 2.5 տարի հետո Ղազախստանում կալանավորված Նարեկ Գուրուրյանը մոտ մեկ շաբաթ առաջ տեղափոխվել է Հայաստան: «Ազգ»-ին հայտնի դարձավ, որ Գուրուրյանին Հայաստան արտահանձնելու գործում ակտիվ դերակատարում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը: «Իշխանական պատգամավոր Դանիելյանի աձնական կապերի միջոցով է ծնունդով սարուխանցի (Գավառի շրջան- […]

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը:  Երեխային անվանակոչել են եղբոր՝ Մխիթարի անունով: Մխիթար Գալեյանը ծառայել էր Հադրութում. փրկելով ընկերոջ կյանքը՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին զոհվել է

Արմեն Գրիգորյանը մահացավ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ուշագնաց էր եղել, նրա ինքնազգացողությունը վատացել էր:   Արնեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Արմեն Գրիգորյանի կյանքը չի հաջողվել փրկել․ նա մահացել է։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր գտնվում մայիսի 17-ից:

«Հիասքանչ առավոտ Բաքվում»․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:   ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի և հրապարակել է Ադրբեջանի մայրքաղաքից լուսանկար՝ գրառմամբ․ «հիասքանչ առավոտ Բաքվում»։

Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո Շուռնուխում ու Որոտանում ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելել է Շուռնուխ և Որոտան գյուղեր։ Նրա փոխանցմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։   «Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։ Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, […]

«Այդ օրը եկել է… Վարպետ…»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կարդում եմ՝ Թուրքիայի հայկական կազմակերպությունները դրական են գնահատել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերը… Կներեք, իսկ Թուրքիայից քանի՞ հայ է մասնակցել պատերազմին, որ մեր զավակների արյան գնով ուզում է իր տեղն ամրացնի Թուրքիայում և դեռ իրենց էլ իրավունք են վերապահում կարծիք հայտնելու… խնդրում եմ, ով գիտե, պատասխանի… […]

Ալիևն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կլաարն Ալիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ու խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։ «Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջև ծառացած […]

Կանխիկի սահմանափակումը ստվերը չի կրճատելու, այլ՝ լրացուցիչ գլխացավանք է դառնալու․ տնտեսագետ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը 300 հազար ՀՀ դրամը գերազանցող գործարքները պարտադրում է իրականացնել անկանխիկ, իսկ առանձին գործարքների դեպքում սահմանվել են ավելի փոքր սահմանաչափեր։ Ըստ տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի՝ կանխիկի սահմանափակումը ստվերը չի կրճատելու, ընդհակառակը, լրացուցիչ գլխացավանք է դառնալու: «Օրինակ՝ գրավատները […]

Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ. Վահե Հովհաննիսյան

Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։ Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի   […]

ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի. «Հրապարակ»

«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի