22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում:

«Եթե  վերցնենք միջին քաղաքացուն, ապա միջին քաղաքացին  14,1 տոկոսով ավելի լավ է ապրում», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Քերոբյանի՝  հիմա որոշ մարդիկ են ավելի վատ ապրում, ու իրենց խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը զրո լինի:

«Բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք  աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որովհետև շատ բարձր գնաճ ունենք, պետք է լրջորեն աշխատենք աղքատության մակարդակի ուղղությամբ», – նշեց նախարարը:

Քերոբյանի խոսքով՝  գնահատական կար, որ գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27-ից մինչև 42 տոկոս:

«Այն, որ կառավարությունն ամբողջ տարին աշխատել է այն ուղղությամբ, որ սոցիալապես անապահով  մարդկանց եկամուտներն աճեն ավելի արագ, քան պարենային զամբյուղի թանկացումը՝ փաստ է», – հավելեց Էկոնոմիկայի նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ