Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երեւանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել եւ համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը: […]