12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կենդանաբանական այգին բացեց դռները. այսօր այգին արտակարգ ռեժիմով է աշխատում /ֆոտո, վիդեո/

Այսօր իր հյուրերի համար դռները բացեց Երևանի կենդանաբանական այգին: Առավոտյան 9:30-ից այգում արդեն բավական այցելուներ կային: Այսօր այգին կաշխատի մինչև 22:30-ը:  Արդեն կեսօրին այգի այցելեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ, երեխաների, ինչպես նաև քաղաքապետարանի այլ աշխատակիցների ու նրանց երեխաների հետ: Այգու տարբեր հատվածներում այսօր աճպարարները տարբեր համարներ էին ներկայացնում, մուլտֆիլմերի հերոսները լուսանկարվում էին երեխաների հետ: […]

Հարբած ուղեւորն ինքնաթիռում 3 բորտ-ուղեկցորդի է ծեծել

Սանկտ-Պետերբուրգ – Անտալիա չվերթի ուղեւորն իրարանցում է ստեղծել ինքնաթիռում, գրում է Газета.Ru-ն:  Ռուսաստանցի երիտասարդը հարբած է եղել եւ ծեծի է ենթարկել երեք բորտ-ուղեկցորդների, որոնցից մեկը կին է եղել: Վերջինները լուրջ վնասվածքներ են ստացել եւ այժմ բուժօգնություն են ստանում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 29-ամյա տղամարդը սկսել է նեղացնել կողքին նստած ուղեւորներին եւ զանգվածային ծեծկռտուքի […]

Կառլեն Մկրտչյանը մարզվում է առանց սահմանափակումների

Մախաչկալայի ”Անժիի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերականգնվել է վնասվածքից։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի ընդհանուր խմբի մարզմանն առանց սահմանափակումների։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի ընտրանու 25-ամյա խաղացողը բաց է թողել իր ակումբի վերջին հանդիպումները: Նշենք, որ ”Անժի” մայիսի 4-ին կհանդիպի ”Թերեքին”:

Ընդդեմ աշխատավոր մարդու թալանի.Դ!եմ եմ նախաձեռնությունը հրավիրում է

Պարտադիր կուտակային կենսաթոշակի  օրինագծի որոշ դրույթների դեմ պայքարող “Դ!եմ եմ” քաղաքացիական նախաձեռնությունը այսօր facebook –ի  իրենց էջում բոլորին հրավիրել են հավաքի: “ԱՇԽԱՏԱՎՈՐ, ՊԱՅՔԱՐՈՂ եւ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅԵՐ ՋԱՆ, այսօր ՄԱՅԻՍԻ 1-ն է ՀՊԱՐՏ եւ ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ համերաշխությանը եւ միասնության համաշխարհային տոնը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ ԲՈԼՈՐԻՍ ՏՈՆԻ կապակցությամբ եւ հրավիրում եմ միանալու այսՕր երեկոյան կայանալիք շնորհավորական ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ […]

“Երեւի Գաբոն”՝ ասել է նախարարի պաշտոնակատար լեգենդը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը իր մտերիմների շրջանում արդեն հայտարարել է, որ ինքը չի աշխատելու նախարար: Նրան այլ աշխատանք են խոստացել, սակայն Վարդանյանը դեռ մանրամասներ չի ասել: “Լեգենդ եմ ես, առանց գործ չեմ մնա”,-ասել է անվանի ծանրամարտիկը: Այն հարցին, թե ով է փոխարինելու նրան, Վարդանյանը նետել է. “Երեւի Գաբոն”: Հիշեցնենք, որ […]

Գործատուների միության նախագահը հույսը կապում է Հովիկ Աբրահամյանի փորձառության հետ

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը հույսը կապում է նորանշանակ վարչապետի  փորձառության հետ։  Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ Հովիկ Աբրահամյանը բավականի լավ  տիրապետում է այդ կուլիսային հարաբերություններին.” Կան մարդիկ, որոնք որոշակի ախորժակով են եկել պաշտոնի, և այդ ախորժակը զսպելու խնդիր կա”,-ասաց նա՝ հավելով, որ նոր վարչապետը պետք է փորձի […]

Ուկրաինան պատրաստվում է հայց ներկայացնել Հաագայի դատարանում ընդդեմ Ռուսաստանի

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պրոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է Ղրիմի միացման հարցով Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան, տեղեկացնում է РИАНовости–ն:  “Նախապատրաստվում է հայց՝ Հաագայի միջազգային դատարան, որին մասնակցում են եվրոպացի իրավաբաններ”,- ասել է նա ուկրաինական հեռուստաընկերության եթեում:  Պրոշենկոն նշել է նաեւ, որ Ուկրաինան կդիմի նաեւ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:

ՖԻԴԵ-ի դասակարգմամբ Լեւոն Արոնյանն աշխարհում երկրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի գրոսմայստերի դասակարգման ամենամսյա ցուցակը: Այն շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը (2882): Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Նրա վարկանիշն ավելացել է երեքով՝ հասնելով 2815 միավորի: Հիշեցնենք, որ նախորդ ամսում Արոնյանը կորցրել էր 18 միավոր: Լավագույն եռյակում է նաեւ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը: 100 լավագույն գրոսմայստերների թվում են Հայաստանի […]

Այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը. Հայ Արիական Միաբանություն

Հայ արիների եւ ազգայնականների շնորհավորանքը հայ աշխատավորին.- Թող լինի՛ աշխատանք, ու նաեւ աշխատանքը կանչի տուն հային, այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը… Միջազգային շատ տոներ քաղաքականացված ու երբեմն էլ դիմազրկված են, բայց երբ դրանք տոնում են նպատակայնորեն՝ հարգելով տոնի եւ տոնականների խորհուրդը, ապա այն դառնում է գեղեցիկ ու ազդեցիկ տանախմբություն: Մենք հարգում ենք աշխատավոր մարդուն, բանվորին, մշակին […]

Քսանհինգ տարվա բուռն քաղաքական պայքար և արդյունքում … կազմաքանդված ժողովուրդ…

”ԽՈՐՀԻ՛ՐՔսանհինգ տարվա բուռն քաղաքական պայքար, բազմամարդ շարժումներ, և արդյունքում … կազմաքանդված, ծղողված ժողովուրդ…Նման արդյունքի հիմնական պատճառներից մեկը ավելի քան հազար տարում ձևավորված հակահամակարգը անխոհեմաբար տվյալ պահի իշխանավորների վարքով պայմանավորելն ու այդ կեղծ թիրախի դեմ պայքարելն էր: Մինչդեռ եթե մենք բավարար չափով խելամիտ լինեինք ու հողմաղացների դեմ անիմաստ կռիվ տալու փոխարեն շարժումից շարժում քայլեր անեինք ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի