Ինչու են բրազիլացիները դեմ աշխարհի առաջնության անցկացմանը
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն չի հերքում, որ Բրազիլիայում մարդիկ կան, ովքեր դեմ են Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանն այնտեղ: ՛՛Չեմ ժխտում, որ կան մարդկանց որոշ խմբեր, ովքեր դեմ են, և ցույցեր են անում Բրազիլիայում: Հավանաբար տեղյակ եք, որ այդ ցույցերից առաջ տրանսպորտի հետ կապված բողոք կար, նաև բողոք թե ինչու առաջնությանը հատկացված գումարը չի ներդրվում կրթության մեջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դեսպանը: Նա նշեց, որ այս բողոքները տեղ ունեն, կրթության ու տրանսպորտի վիճակը կարիք ունեն բարելավման, բայց նա հակասականություն է տեսնում այս իրավիճակում:
՛՛Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեզ համար մեկ ամսյա միջոցառում չէ, այն նպաստելու է նաև հենց այն մարդկանց խնդիրների լուծմանը, որոնք բողոքում են առաջնության դեմ՛՛,-շեշտեց նա:
Պարոն Մոնտեյրոն հայտնեց, որ Բրազիլիայում 200 մլն. մարդ է բնակվում, 3 մլն 600 հազար մարդ արդեն տոմս է գնել խաղերի համար, և առաջնությունը միանշանակ տոնի է վերածվելու, իսկ առաջանության դեմ բողոքողների թիվը 1 մլնի էլ չի հասնում
՛՛Բրազիլիան 600 հազար հյուր է սպասում ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հիմնականում՝ ԱՄՆ-ից՛՛: