27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանի խնդրանքը հարգեցին

Ազգային ժողովում այսօր ֆինանասբյուջետային մշտական հանձնաժողովի նիստում հաշվետվություն պետք է ներկայացներ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա պետք է ներկայացներ ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը: Սակայն քանի որ Զաքարյանը գործուղման էր, չէր մասնակցում նիստին: Վերահսկիչ պալատի անդամներից մեկն ասաց. ՛՛Իշխան Զաքարյանը խնդրել է ՎՊ-ի հաշվետվությունը հետաձգել մինչև ինքը կվերադառնա Հայաստան: Զաքարյանը ցանկանում է անձամբ ներկայացնել ՎՊ-ի տարեկան հաշվետվությունն, այդ իսկ պատճառով էլ խնդրում է, որ հաշվետվությունը հետաձգվի մյուս նիստին՛՛:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ հարգում են Իշխան Զաքարյանի խնդրանքը և ՎՊ-ի հաշվետվությունը կներկայցնեն հանձնաժողովի մյուս նիստին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ