12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռոման Բերեզովսկին` Ռուսաստանի առաջնության ամենատարեց լեգեոնական

Sport Express-ը կազմել է Ռուսաստանի առաջնության ամենատարեց լեգիոնականների ցուցակը։ Այն գլխավորում է Մոսկվայի ”Դինամոյի” եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ ”Օգոստոսին մայրաքաղաքային ”Դինամոյի” եւ Հայաստանի հավաքականի դարպասապահը կդառնա 40 տարեկան, իսկ նա կարծես չի պատրաստվում ավարտել կարիերան։ Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է երեք խաղի, որոնցից մեկում անառիկ է պահել սեփական դարպասը”,- գրել է կայքը։

Թոշակառուն ինքնասպան է եղել դատարանի դահլիճում

Խաբարովսկում ապրիլի 30-ին ձերբակալվել է 67-ամյա մի տղամարդ, ով մեղադրվել է բռնաբարության մեջ:  Այսօր առավոտյան դղամարդուն մեկուսարանից տեղափոխել են դատարանի դահլիճ` գործով դատավարության: Սակայն հենց դատարանի դահլիճում 67-ամյա տղամարդն ինքնասպան է եղել, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Թե ինչ տարբերակով է տղամարդը կյանքին վերջ տվել եւ միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Այրվածքներ ստացած վարորդի վիճակը ծանր է

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 2-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը: Պարզվել է, որ “Ինֆինիտի” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200 մ ընկել ձորը, ինչից տեղի է ունեցել հրդեհի […]

Սպա է կորել

   Մայիսի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում` Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից  կորել է Վայքում տեղակայված զորամասի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը:  Ըստ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, պարզ չէ, թե ինչ է պատահել: Կա երկու վարկած՝ կամ սպան ջրախեղդ է եղել կամ մոլորվել է: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Գորիսում ընդունելությանը մասնակցեց 80 մարդ /ֆոտո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օրերս հերթական ընդունելությունն էր կազմակերպել Գորիսում: Սա արդեն գործելաոճ է ու Վահե Հակոբյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում մարզի այլ տարածաշրջաններում: Գորիսում ընդունելությանը մասնակցեց 80 մարդ:   Ֆոտոլրագրող Նվեր Զելյայի լուսանկարները՝ առանց մեկնաբանության:

Ոչ թե տոնական, այլ բողոքի. ամբողջ աշխարհում Աշխատավորի օրը մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացրել /ֆոտոշարք/

Մայիսի մեկը ողջ աշխարհում նշվում է իբրեւ Աշխատավորի օր: Երեկ, սակայն, աշխարհի տարբեր երկրներում ոչ թե տոնական, այլ բողոքի ցույցեր են եղել, որոնցից մի քանիսն անգամ բախումներով է ավարտվել: Օրինակ, Հունաստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց` պայքարելու գործազրկության դեմ:  Ամենից բուռն մայիսմեկյան ակցիան անցել է Թուրքիայում: Երկրի իշխանություններն արգելել […]

Ոտքերը մեխած դատապարտյալին կտեղափոխեն հիվանդանոց

Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39- ամյա Արթուր Սմբատյանը  ոտքերը չի մեխել, այլ միայն մեկ ոտի բութ  եւ ցուցամատի արանքում գտնվող մաշկը: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: “Դա տեւել է երեւի մեկ-մեկուկես  ժամ: Դատապարտյալին հանել են այդ վիճակից”,-ասաց նա՝ ավելացնելով, միջադեպը տեղի է ունեցել 2 օր […]

՛՛Առաջին լուրջ բախումը տեղի կունենա 2017-ին՛՛

Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատման ժամանակ ԲՀԿ-ում կսահմանվի քվեարկության ազատ ռեժիմ ճիշտ այնպես, ինչպես ԱԺ նախագահի դեպքում էր, ինչը սակայն չի խանգարի, որպեսզի հետագայում առանձին հարցերի վերաբերյալ ցուցաբերվեն ՛՛այլընտրանքայինտ՛՛ մոեցումներ, և այդ գործընթացը կշարունակվի մինչև 2017 թվականը: Դա, իր հերթին, թույլ կտա, որպեսզի ՛՛ոչիշխանական՛՛ պահվածքը ևս գոյատևի մինչև նշված ժամկետը, ինչին կողմ կլինեն մնացած խորհրդարանական խմբակցությունները: Դրան […]

Տաքսիստները նպաստում են պոռնկությանը. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Մաչկալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս գործին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: 41-ամյա Դավիթ Մաչկալյանը՝ բարձրագույն կրթությամբ, ֆիզիկապես առողջ, նախաքննական մարմնի կողմից մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի