21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որքան շատ վիճես, այնքան շուտ կմահանաս

Գիտնականները հերթական անգամ զգուշացնում են, որ հաճախակի կոնֆլիկտներն ու վիճաբանությունները ազդում են կյանքի տեւողության վրա: Ժամանակից շուտ մահը սպառնում է նրանց, ովքեր հաճախ են վիճում բարեկամների, գործընկերների, ընկերների հետ: Հաճախակի վեճերը 2-3 անգամ մեծացնում են վաղ մահանալու ռիսկը, ընդ որում` դա տղամարդկանց վրա ավելի է ազդում, քան կանանց: 

Աշոտյանը պարգևատրվել է

  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած  հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է   Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով : Շքանշանը հանձնել է  Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի […]

Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշիհիմնանորոգված մանկապարտեզ ևծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել  մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։ Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր, բժշկական նշանակության […]

Չեն քվեարկի Ջավադյանին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ  նշեց, որ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ վատ բիզնես միջավայր, որի պատճառով բարգավաճում են մի քանի մենաշնորհ տեղեր ու մի քանի մարդ, ովքեր մերձավոր են իշխանությանը: ՛՛Գործում է մենաշնորհ, չկա մրցակցություն՛՛,-ասաց Զուրաբյանը: ՛՛Հայաստանում Կենտրոնական բանկն ու առհասարակ բանկային համակարգը ասոցացվում […]

Հակոբյանի բարեկամական խորհուրդը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց, որ մեր տնտեսության ուղղորդողը վերջին տարիներին եղել է բանկը, ՛՛դուք կարողացաք ուղղղորդել տնտեսության զարգացումը, որը լավ բանի չբերեց՛՛,-ասաց նա: Հակոբյանի խոսքով՝ ԿԲ-ը դարձել է քաղաքական մարմին: ՛՛Դուք քաղաքական մարմնի եք վերածվել, ձեր ցանկությունն է դա, թե ձեզ պարտադրեցին, […]

Արծվիկ Մինասյանի աղաչանք-կոչը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից անդրադաձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, թե Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելուց հետո էլ լինելու է պարտադիր բաղադրիչը։ ՛՛Սահմանադրական դատարանի որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասահմանադրական ու անվաներ և պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է, նույնն է, […]

ԲՀԿ-ը Ջավադյանի անձի դեմ ոչինչ չունի

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանը լքողների մեջ շատ են այն մարդիկ, ովքեր իրենց տներն ու այլ անշարժ գույքը գրավ են դրել, որովհետև չեն կարողացել մարել բանկերի՝ բարձր տոկոսադրույքներով տրամադրված վարկերը: Զոհրաբյանն ասաց, որ այսօր ջավադյանն իրենց խմբակցության հետ հանդիպման ժամանակ փորձել […]

Մաքսիմ Հակոբյանը փոխանցում է կուտակային ֆոնդին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կենսաթոշակը փոխանցում է կուտակային ֆոնդին: Ի զարմասնս մեզ՝ նա շտապեց պարզաբանել, որ խոսքը նոր կուտակային ֆոնդի մասին չէ: “Չէ, մի խառնվի իրար: Իմ թոշակը բավականին գումար է կազմում, կուտակվում է հաշվեհամարում”,-ասաց Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց այդ գումրաը կօգտագործվի բարի […]

Բագրատյանը հիշեցրեց Ջավադյանին

ԿԲ նախագահի պաշտոնում նախագահի կողմից առաջադրված Արթուր Ջավադյանին ԱԺ-ում նիստի ժամանակ հարցերով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Դուք մեզ խոսք էիք տալիս, որ շուտով ՀՀ-ում բոլոր բանկերը կլինեն բաց բաժնետիրական ընկերություններ, ե՞րբ եք այդ օրենքն ընդունելու՛՛,-հարցրեց նա: Ջավադյանն էլ պատասխանեց, որ իրենք ոչ դանդաղ, որոշակի տեմպով հասնելու են նրան, որ բոլոր բանկերը լինեն ԲԲԸ-ներ: Բագրատյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի