17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բագրատյանը հիշեցրեց Ջավադյանին

ԿԲ նախագահի պաշտոնում նախագահի կողմից առաջադրված Արթուր Ջավադյանին ԱԺ-ում նիստի ժամանակ հարցերով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Դուք մեզ խոսք էիք տալիս, որ շուտով ՀՀ-ում բոլոր բանկերը կլինեն բաց բաժնետիրական ընկերություններ, ե՞րբ եք այդ օրենքն ընդունելու՛՛,-հարցրեց նա: Ջավադյանն էլ պատասխանեց, որ իրենք ոչ դանդաղ, որոշակի տեմպով հասնելու են նրան, որ բոլոր բանկերը լինեն ԲԲԸ-ներ:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց. ՛՛Իզուր են ձեր ջանքերը՝ վարկի տոկոսն իջեցնելու, վարկի տոկոսն իջեցնելու միակ ձևը ներդրումային բանկեր ունենալն է: Մենք պիտի հասկանանք, որ կոմերցիոն, սովորական, առևտրային բանկերը վարկավորելու համար են, ներդնելու համար պետք է ունենալ ներդրումային բանկ, սովորական բանկը չի կարող ֆինանսավորել: Այս հարցը կլուծվի՞, թե՞ չէ, մենք կունենա՞նք ներդրումային բանկ՛՛: ԿԲ գործող նախագահն արձագանքեց, որ մենք ունենք ունիվերսալ բանկեր. ՛՛Մի կողմից էլ ստեղծեցինք հնարավորություն ներդումային բանկերի համար, ավաղ, դեռ ՀՀ-ում նման պահանջարկ չունենք, բայց մի քանի ներդրումային ընկերություն արդեն ստեղծեցինք, ուղղակի հիմնական շեշտը դրել ենք ունիվերսալ բանկերի վրա՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ