14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ Հայաստանի հավաքականը նահանջեց 5 հորիզոնականով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը։ Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով և այժմ 38-րդ հորիզոնականում է։ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներներից Պորտուգալիան 4-րդ տեղում է, Դանիան՝ 23-րդ, Սերբիան՝ 30-րդ, Ալբանիան ՝ 66-րդ։ Հարևան Վրաստանը զբաղեցնում է 96-րդ, իսկ Ադրբեջանը` 83-րդ հորիզոնականը:

Կանադացին սպանել է 3 ոստիկանի և վիրավորել 2-ին/վիդեո/

Կանադայի Նյու-Բրանսուիկ նահանգում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 ոստիկան, ևս 2-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Կրակահերթը բացել է Մոնկտոն քաղաքի բնակիչ 24-ամյա Ջաստին Բուրկը: Նրան փնտրում են: Ոստիկանությունը Twitter-ի միջոցով տարածել է կասկածյալի լուսանկարը: Տղամարդն ունի 2 դիպուկահար հրացան: Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին փակ պահել տան դռները և դուրս չգալ փողոց:

“”Հրաշալի քառյակը” ավելի շուտ պոպուլիստական քառյակ է”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆռյսբուքի իր պատին գրառել է. “Ոչ իշխանական քառյակը, որին չգիտես` ինչու, հրաշալի են ասում, ավելի շուտ պոպուլիստական քառյակ է, որովհետև առայժմ քաղաքացիական շարժումների պոչից կպած և կարկտահարված գյուղացիներին առանց կոնկրետ օգնության “սիրաշահելով”, անընդհատ քննարկում են միայն պոպուլիստական հարցեր` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, գյուղացիական վարկերի սառեցում, փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ, […]

Ուկրաինան Երևան է վերադարձրել իր դեսպանին

Երևան է վերադարձել Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ով ետ էր կանչվել 2 ամիս առաջ: Այս մասին հայտնում է ուկրաինական ”Ազատություն” ռադիոկայանը: Դեսպանը ետ էր կանչվել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական էր արձագանքել Ղրիմում անցկացված հանրաքվեի շուրջ: Դրանից հետո Ուկրաինան նոտա էր հղել Հայաստանին, որում բացատրություն էր պահանջել: Գրեթե նույն ժամանակահատվածում Ուկրինան […]

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակողԲոլոր մարզասերների կողմից սիրված եւ սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետեւել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է: Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը կմեկնաբանեն Առաջին […]

Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը ըստ Լևոն Տեր Պետրոսյան ilur.am

ilur.am լրատվական կայքը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր Պետրոսյանի մի քանի կետից բաղկացած դիտարկումները.  Խնդրո առարկա քարտեզն արտացոլված է Սերժ Սարգսյանի վերջին շրջանում ունեցած մի քանի “ծրագրային” ելույթներում (10.04.2014; 13.04.2014; 24.05.2014; 27.05.2014; 29.05.2014; 31.05.2014)։ Որքան էլ ամբոխահաճ կամ պոպուլիստական, որքան էլ չհամակարգված, դրանցում ըստ էության շոշափվում են հետեւյալ չորս հիմնական թեմաները` ա. նորանշանակ կառավարության առջեւ […]

ՀԱԿ-ը միայն միջազգային կառույցների հրավերի պատճառով էր եկել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր սահմանդրական բերափոխումների հետ կապված քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրենք այստեղ են միայն միջազգային կառույցների հրավերի պատճառով, ոչ թե բովանդակային քննարկման հույսով: Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանին սահմանդրական բերափոխումներ պետք չեն: ՛՛Մենք գտնում ենք որ այսօր Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ, այսօր չկա սահմանարական փոփոխությունների քաղաքակա պահանջ ու […]

Էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավոր պատճառները. փորձագետ-տնտեսագետ

Սպասվում է՞ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացում: Ինչպիսի՞  թանկացումներ են սպասվում: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում այս մասին լրագրողների հետ խոսեց ՝ տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը: “Կարծես փորձում են հիմնավորել այն հանգամանքը, թե ինչու  է էլեկտրաէներգիան թանկանում”,-նկատեց փորձագետը: Նրա դիտարկմամբ թանկացման համար կան որոշակի որոշակի գործոններ, որոնք էական ազդեցություն ունեն  գնի վրա. “էներգետիկ համակարգի անխափան աշխատանքը, չենք […]

Գագիկ Հարությունյանը վիրավորվեց Նաիրա Զոհրաբյանից

Քաղաքական ուժերի մասնակցությամբ շարունակվում են սահմանադրական բարեփոխումների քննարկումները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ մնում են կարգախոսով, շատ ելութներ մնում են հռչակագրային մակարդկով, քանի որ չկա քաղաքական կամք դրանք իրագործելու:  ՛՛Շատ դեպքերում սահմանադրությունից վեր ուժեր ու մարդիկ կան, ու երկրի գլխավոր խնդիրը ոչ թե լավ, կամ վատ օրենքն […]

՛՛Գժություն է. հերթական ծաղրը և իշխանություններին, և հասարակությանը՛՛

”Դա արդեն գժություն է և նոր խելագարություն”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանն, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Նշենք, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի