21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճել է. Հայոց աշխարհ

“Արմենիա” բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք են ընդունվում ոչ միայն թունավոր օձերից եւ կարիճների խայթոցներից տուժած անձինք, այլեւ ալկոհոլային թունավորում ունեցողները, ինքնասպանության փորձ կատարածները:         Ի պատասխան մեր հարցի, թե այս տարի ի՞նչ վիճակագրություն կա այդ առումով, ինքնասպանության փորձերի մեծ մասը Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում է կատարվել, հանրապետության գլխավոր թունաբան, հիշյալ բաժանմունքի բժիշկ Միքայել Գաբրիելյանը […]

Ո՞վ կփոխարինի Նազարեթին. Առավոտ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանն ազատվել է աշխատանքից: Ո՞վ կլինի նոր փոխնախարարը: “Առավոտ”-ի տեղեկություններով այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀԱՕԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական, սպորտի ոլորտի բազմափորձ աշխատող Արտաշես Նազարյանն է: Ի դեպ թերթը նկատում է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը կադրային “ջարդ” չի անում: Մանրամասները […]

Ծառուկյանը խաբեց եզդիներին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, հունիսի 2-ին լրանալու է Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում ասաց. “Արդեն որոշում կա, որ Գ. Գրիգորյանին փոխարինելու է Տ. Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), եւ ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում, եթե Գրիգոր Գրիգորյանը հետ […]

ՀԱԿ-ը պահանջում է, քառյակը հապաղում է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մայիսի 17-ին խորհրդարանական քառյակը նիստ էր գումարել եւ որոշել, որ առաջիկայում պետք է հանրահավաք անցկացնեն: Որոշվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է քառյակը հստակեցնի հանրահավաքի օրն ու հանրահավաքում  քննարկվելիք հարցերի օրակարգը: Բայց քառյակը ոչ նիստ է անցկացրել, եւ ոչ էլ այդ հարցերում որոշում կայացրել: Թերթի տեղեկություններով՝ նման անորոշության պատճառը քառյակում այս […]

Ճնշո՞ւմ են, աղա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  տեղեկություններով` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալիս, իր քվոտայով նշանակված նախարարներին քաղաքակիրթ հրաժեշտ տալու ընթացքում մեծամասնականով պատգամավոր ընտրված, ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, որովհետեւ իրենք գնում են պայքարի, ու երեք տարի որեւէ կերպ չդրսեւորված, որեւէ ձայն-ծպտուն չհանած պատգամավորի` շինանյութի Սերգեյի փեսա, “Եվրոպա” հյուրանոցը “նայող” ազգընտիրի համար դա խոշոր “դիսկոմֆորտ” […]

ՀՀԿ-ն մասնակցելու է. Հրապարակ

Հունիսի 2-ից 3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում: “Հրապարակ”-ի տեղեկություններով ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Իսկ ՕԵԿ-ից՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այլևս ընդդիմադիր կարգավիճակով:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ կապ ունի Լիսկան իր թեկնածուի հետ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Գորիոսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Լիսկայի թեկնածուն՝ Վաչագան Ադունցն է, ու քույրը՝ Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի վարիչ Սաիդա Ադունցը Լիսկայի մտերմուհին է, եւ հենց նա է մեծ դեր խաղացել եղբոր առաջադրման հարցում: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Գովազդային վահանակով պոռնո է ցուցադրվել/վիդեո/

Ուկրաինական լրահոսի թեժ հոսքը շարունակվում է: Այս անգամ լուրն ապաքաղաքական է: Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրված վահանակը էրոտիկ բնույթի հոլովակ է ցուցադրել: Տեսանյութի տակ գրված է եղել ”Փառք Ուկրաինային: Շնորհակալություն Մայդանի համար”: Այդ մասին հայտնում է Pravda.tut-ը: Մոնիտորի շուրջ հավաքված երիտասարդներն ամեն կերպ փորձել են անջատել այն: Արդյունքում, ավտոմեքենայի օգնությամբ դա հաջողվել է:

Եթե ճոխություն թույլ չտային, կհարգվեին էլի. Մինասյանը՝ Ս. Սարգսյանի ելույթից

”Բայց չէ որ ամեն անգամ այս նախադասությունը կրկնում ենք, որ ամեն հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել տվյալ ընտրությունների հաջորդ օրը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՅԴ-ը պատրաստվում է հաջորդ համապետական ընտրություններին, ինչպես ՀՀԿ համագումարում ասաց նախագահ Սերժ Սերգսյանը։ Նշենք, որ նախագահի խոսքով՝ բոլոր ընդդիմադիր կուսակցությունը արդեն […]

11-ամսական երեխային ստիպել են թռչել պարաշյուտով/վիդեո/

Հնդկաստանի Կերալա նահանգում երիտասարդ ամուսինները ստիպել են 11-ամսական  երեխային թռիչք կատարել պարաշյուտով: Ինտերնետում հայտնված տեսանյութը մեծ դժգոհություն էր առաջացրել դիտողների շրջանում: Տեղի ոստիկանությունը գործ է հարուցել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով: Դեպքի ականատեսները հայտնել են, որ երեխան բարձր լաց է եղել, երբ նրան ամրացրել են պարաշյուտին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի