20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստեղծվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ  Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» […]

“Քոչարյանի կառավարությունը վերջացել է 10 մարդու գնդակահարմամբ” /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատասխանելով նոր կառավարության ծրագրին առնչվող հարցին ասաց, որ այդ ծրագիրը ավելի իրատեսական է քան նախորդը, բայց իրագործումը մի տեսակ մշուշոտ է կամ գրեթե անհնարին: Կարապետյանը անմիջապես անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա իշխանության ժամանակահատվածում արձանագրված ոչ դրական փոփոխություններին: “Ռոբերտ Քոչարյանին ու իր […]

Եվ ամբողջ աշխարհը կծափահարի Թուրքիային… /վիդեո/

Պոլսահայ ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վստահ է՝ Թուրքիայի իշխանություններն ընդունելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում են լինելու: ՛՛Ես գտնում եմ, որ եկող տարի Թուրքիան իր պետական ամբողջ իշխանական համակարգով լինելու է Հայաստանում, բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ներողութուն է խնդրելու, դա ձեռնտու է Թուրքիային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Նպատակը մեկն է՝ վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

Բարեկամներ, պետք չէ տուրք տալ հրապարակ նետված կեղծ գրություններին, բաց նամակներին և ուղերձներին, որոնց շարադրանքն ինքնին հուշում է, որ հեղինակները հաղորդ չեն եկեղեցական կյանքին և չեն տիրապետում անգամ հոգևոր իրողություններին վերաբերող պարզ, հանրամատչելի տեղեկատվության: Նպատակը մեկն է` հնարավոր բոլոր միջոցներով և ուղիներով, արժեքների և սրբությունների ոտնահարումով վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և այդպիսով տկարացնել և […]

Օզբիլիսը կարող է խուսափել վիրահատությունից

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում է անցել ”Վիլլա Ստյուարտ” կլինիկայում: Նրան հետազոտել է պրոֆեսոր Մարիոանին: Հիշեցնենք, որ 24-ամյա Օզբիլիսը վնասվածք էր ստացել ”Ալժիրի” դեմ խաղում: Նրան մոտ նախնական տվյալներով հայտնաբերվել է խաչաձև կապանների պատռվածք: Спорт Экспресс-ը հայտնում է, որ Օզբիլիսն անցել է մի շարք թեստեր: Հնարավոր է` ֆուտբոլիստը խուսափի վիրահատությունից, սակայն […]

Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ և Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»: «Մենք […]

Արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ

Երևանը բոլոր երևանցիների, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանի համայնքային բյուջեից հատկացված 40 մլն դրամով նախատեսվում է այս տարի կառուցել շուրջ 200 թեքահարթակ: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ […]

Ավտոբուսն ընկել է կիրճը. 10 մարդ զոհվել է

Դաղստանում ավտոբուսի` կիրճն ընկնելու հետևանքով զոհվել է 10 մարդ, որոնցից 7-ը երեխաներ են: Եվս 6 մարդ տուժել է: Интерфакс-ը հայտնում է, որ անվնաս է մնացել միայն վարորդը: Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են. 3 զոհերի մարմիններն արդեն հայտնաբերվել են: Նշենք, որ ավտոբուսն ընկել է 40 մետր բարձրությունից: Ճշտված տվյալներով, ավտոբուսը շրջվել է քարաթափման հետևանքով:

Ծիծաղելի է. Լևոնզուրաբյանները որոշել են դիվանագիտության դասեր տալ

”Լևոնզուրաբյանները որոշել են դիվանագիտության դասեր տալ։ Ծիծաղելի է, քանի որ նման հարթակում հանդես գալու կրթական համապատասխան ցենզից շատ հեռու են։ Պարզից էլ պարզ էր, որ Նազարբաևի հայտարարությունն ադրբեջանական լսարանի ու հատկապես Ալիև կրտսերի համար էր։ Բայց, այ քեզ բան. արի ու տես՝ Հայատանում էլ կան մարդիկ, ովքեր ուրախացան այդ նամակից։ Ավելին, սկսեցին այն ներքաղաքական շահարկումների […]

1 օր ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. հունիսի 5-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված