“…շատ ճիշտ որոշում ա”՝ վարչապետի արձագանքը
Հունիսի 19-ի կառավարության նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գործադրին առաջարկեց փոփոխություններ կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, զենքի առեւտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաեւ անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի տեսաձայնագրության սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: […]





































