18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ճարտարապետաշինարարական համալսարանի դիմորդները ետ են վերցրել նախարարին ուղղված դիմում-բողոքը

Facebook-յան իր էջում ԿԳՆ Արմեն Աշոտյանն անդրադարձել է օրեր առաջ ճարտարապետաշինարարական համալսարանի մի խումբ դիմորդների իրեն ուղղված բողոքին:

՛՛Նախարարությունը և բուհը ակտիվ աշխատեցին երիտասարդների հետ: Եվ ահա այսպիսի բովանդակությամբ նոր գրություն ենք ստացել.

“Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները”:

Ընդունելության մարաթոնը մոտենում է ավարտին: Առիթից օգտվելով` կրկին հաջողություն և համբերություն եմ մաղթում բոլոր դիմորդներին և իրենց ծնողներին՛՛:

Նշենք, որ դիմորդներն նամակում գրել էին, որ Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, և ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն ՛՛Գծագրություն՛՛ առարկայից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ