Վոլոդյա Ավետիսյանի վճռի հրապարակումը հետաձգվեց. ազատամարտիկները զայրացած են /լրացված/վիդեո/
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հրապարակվի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը:
Սակայն դրսում բողոքի ակցիա անող ազատամարտիկները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ հնարավոր է դատական նիստը հետաձգվի: Բանն այն է, որ դատավոր Լեւոն Ավետիսյանը արձակուրդում է:
Ազատամարտիկը մեղադրվում է խարդախության համար: Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով եւ նրանից բռնագանձել 864 հազար դրամ:
ժամը 15.26
Դատավորի վատառողջ լինելու պատճառով դատական նսիտը հետաձգվեց: Ազտամարտիկները դա ընդունեցին աղմուկուկով: Ազատամարտիկները բղավում էին , թե բոլորը կաշառված դավաճաններ են, այդ թվում` դատախազը: Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճում է նաև Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Ալեք Ենիգոմշյանը:
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ դատավորի չներկայանալն իր համոզմամբ չի կարող պատճառ լինել Ավետիսյանի վճիտը կայացնելու մեջ: Նա վստահեցրեց, որ Ավետիսյանի վճիռը վերևներից պետք է կայացվի, և գործող դատավորն անզոր է որևէ բան վճռել վերևներից անկախ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: