06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հիմնադրամը 50 000 եվրո է տրամադրել Քեսաբին

‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն աջակցում է քեսաբի հայկական դպրոցներին: Տեղեկացնում է ‘’Արմենպրես’’-ը: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 50 000 եվրո է փոխանցել ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Գումարը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կնպատակաուղղվի Քեսաբում հայկական դպրոցների վերակառուցմանը:

”Ձյուբան և Բարիոսը կարող են մրցակցել Մովսիսյանին”. Յակին

Մոսկվայի ”Սպարտակի” գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը թիմի մարզումից հետո նշել է, որ ակումբի հարձակվողներ Արտյոմ Ձյուբան և Լուկաս Բարիոսը կարող են մրցակցել Յուրա Մովսիսյանի հետ: ”Մովսիսյանը դեռ մեզ չի միացել, սպասում ենք նրան թիմում: Սակայն և’ Ձյուբան, և’ Բարիոսը ցույց են տվել, որ կարող են մրցակցել”,- Յակինի խոսքերն է մեջբերում Спорт Экспресс-ը:

Դուք ձեր դարդը լացեք. Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.  ՛՛Պարո՛ն Մանուկյան, ձեր ֆրակցիայի համարյա կեսը ձեր հետ չի: Դուք մեզ մեղադրում եք, որ այլ քաղաքական ուժեր մեզ հետ չեն, դուք մի հատ ձեր դարդը լացեք՛՛,-կոչ արեց նա: Նշենք, որ իր ելույթում Արամ Մանուկյանը դիմեց իշխանությանը. ՛՛Եթե այստեղ նստած որոշ մարդկանց համար […]

՛՛Մեղա քեզ տեր Աստված՛՛

՛՛Եթե առանց ցավազրկման կատվի եղնուգ կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի կամ այդ օրենքը չի կիրառվի, այստեղի գրած ախմախությունից տուժելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՛՛,-այսօր Ազգային ժողովում Նպատակային սոցիալական վճարի մասին օրենքի փաթեթի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ քառյակի բոյկոտը ճիշտ քաղաքական որոշում էր, որի բացատրությունը հետևյալն է՝ […]

Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երեւանում մեկնարկել է  “Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար” խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ: Հայաստանի կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում:    “Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտը […]

Ի՞նչու Լավրովն առաջինն Ադրբեջան գնաց

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցին՝ մասնավորապես նշեց, որ հանդիպումների օրակարգը այն չէր, որ ներկայացնում էին լրատվամիջոցները: ‘’Այդ այցը ոչ այդպիսի օրակարգ ուներ, ինչպես ներկայացնում էին մի շարք ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ներ: Այլ  նպատակ ուներ որոշ հարցերի պատասխաններ ստանալու, որոնք չեն հրապարակվի: ’’-ասաց նա: Հարավային Կովկասի երեք […]

Կարիք չկա Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել. Շարմազանով

՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել՛՛,-այսօր Ազգային ժողովոի նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի ելույթից հետո ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթե խոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել”,-ասաց Շարմազանովը: […]

՛՛Եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք 5 պատգամավոր, ովքեր կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, իրավունք կունենաք խոսել՛՛

՛՛Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել՛՛,-այսօր Ազգային Ժողովում Նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ ելույթն այսպեսսկսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար […]

Վարչապետը լուրջ խոսակցություն է ունեցել Հասմիկ Պողոսյանի հետ

 Վարչապետը Հովիկ Աբրահամյանը Երեւանում մեկնարկած ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընդմիջմանը   պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի: Մասնավորապես, խոսելով ստվերի կրճատման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար: “Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, եւ տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն […]

Գիշերները լա՞վ եք քնում. հարց նախարարին

Կուտակային կենսաթոշակային օրենքին փոխարինած՝ Նպատակային սոցիալական վճարի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց. ՛՛Եթե երեկ լիներ, մի հարց ունեի ընդամենը, պետք է հարցնեի՝ գիշերները լավ քնում եք, թե ոչ, բայց քանի որ այսօր է՝ հարցերիս քանակը մեծացել է և մի քանի հարցեր ունեմ՛՛,-ասաց Մինասյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի