19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Սուրմալու»-ի դեպքով արդեն կա մեղադրյալ.«Հրապարակ»

Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները: Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936 […]

Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ. «Հրապարակ»

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձեւականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ եւ պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ: Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն […]

Հայաստանում սուգ է

Հայաստանում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված են սգո օրեր՝  ի հիշատակ  օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։ ԱԻն հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի, դրան հաջորդած հրդեhի ու փլուզման հետևանքով զոհվել է 16 մարդ։ […]

Քանի չկա օրակարգ և կատարողներ` ամեն ինչ անիմաստ է. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ցանկացած աղետի դեմ դիմակայում է համակարգ։ Ոչ մեկ անձ, ոչ մեկ նախարար, ոչ անձնվիրաբար կռիվ տվող զինվոր, կամ հրշեջ։   Մենք պետք է համակարգ կառուցենք, որը կազմված է կրթված ու ինքնապաշտպանական բնազ ունեցող ժողովրդից և իրեն օգնող պետական համակարգից։ Երբ կլինի հստակ ծրագիր, ապագայի […]

Զարթնի՛ր ու խելքի արի Ա՛զգ, Հայրենիքդ ոչնչացնում են. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, մետրոներում և օդանավակայաններում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ ահազանգերը, դա իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ, որի նպատակներից մեկն է կանխարգել աշնանը սպասվող ընդդիմության ընդվզումները և մարդաշատ հավաքները: Բայց ես ավելի քան վստահ […]

«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի

Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:   «Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, […]

Քաոսը, պանիկան, ատելությունը, տգիտությունը, թշնամանքը, պարտվողականությունն ու անտարբերությունը մինչեւ արմատախիլ չարվեն Հայաստան աշխարհից, մենք խելքներս գլուխներս չենք հավաքի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քաոսը, պանիկան, ատելությունը, տգիտությունը, թշնամանքը, պարտվողականությունն ու անտարբերությունը մինչեւ արմատախիլ չարվեն Հայաստան աշխարհից, մենք խելքներս գլուխներս չենք հավաքի։   Իսկ դրանք արմատախիլ անելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել դրանց խորհրդանիշ հանդիսացող նիկոլիզմն ու քաղաքական հաճախորդությունը։   Եթե չէ, ուրեմն ազգովի շարունակելու ենք վախը մեջներս […]

2018-ի ապրիլ, ասեք՝ ներիր մեզ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գտեք ձեզ էս նկարում եւ հենց էս օրվա համար, 2018-ի ապրիլ, ասեք՝  ներիր մեզ․․․ Էսօր Կոմիտասի փողոցում դարձյալ մի ջահել հետեւիցս վազեց ու շնչակտուր հարցրեց՝ բա սրա վերջը ոնց ա լինելու, էդ սատանին ե՞րբ ենք ռադ անելու․․․ Ինքն էլ չքմեղացավ, թե էս հրապարակում կյանքում […]

Նիկոլն է իրական ռումբը, որ դրված է հայ ժողովրդի տակ․ Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի եւ իր ոհմակի գոյությունը կենսական սպառնալիք է հայ ժողովրդի համար։ Նիկոլն է իրական ռումբը, որ դրված է հայ ժողովրդի տակ, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանն իր խորինցվակցություններն է հայտնել «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բոլոր զոհվածների ընտանիքներին, հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ «Այս դեպքերն իրոք ողբերգական են։ Կրկին […]

Այս ամենի նպատակը մեկն է՝ հասնել կառավարելի, անգամ անկառավարելի քաոսի ու պահելով իշխանությունը՝ հարստանալ նյութապես և հանձնել երկիրը․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն»ՀԿ-ի նախագահ նարեկ Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Կառավարելի քաոսի մեխանիկան․ կառավարելի քաոս ստեղծելու փորձերը սկսվել են հենց 2018-ից՝ քաղաքական իշխանության առանձին անդամներին տեռորի ենթարկելուց մինչև ֆեյքերով մարդկանց շրջանում վախի մթնոլորտ ձևավորելը. նպատակը՝ ամբողջությամբ ուզուրպացնել իշխանությունն ու ոչնչացնել իրենց իշխանությանը սպառնացող բոլոր օջախները: Հետո դա շարունակել են հոգեբանական տեռորից ավելի ֆիզիկականի վերածել՝ պատերազմ, հազարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի