10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետին

Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դարձել, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։
Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։
«Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ այս մերժումը կարող է իր մեջ իրավականից բացի նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ