24 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ո՞վ կլինի հրապարակում հուլիսի 18-ին. քաղաքական ուժերի արձագանքն Արթուր Բաղդասարյանին

Ընդդիմադիր և ոչ իշխանական կուսակցությունները չեն քննարկել հուլիսի 18-ին ”Օրինաց երկիր” կուսակցության հրավիրած համազգային հանրահավաքին: Այս մասին կուսակցությունների ներկայացուցիչներն ասացին Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ այսօր ասուլիսում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ հանրահավաքին քննարկվելու են սոցիալական հարցեր, որոնք հուզում են ժողովրդին: Առանձին քաղաքական ուժերին հրավերներ չեն ուղարկվել, սակայն ՕԵԿ-ը հրավիրում է բոլոր քաղաքական և […]

Վեց ամսում 5826 հեռախոսազանգ` ”թեժ գծին”

2014թ. առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ստացել է 5826 հեռախոսազանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3675-ի փոխարեն։ Ընթացիկ տարում ավելի քան կրկնապատկվել են տեղեկատվական բնույթի հարցումները։ 2013թ. առաջին կիսամյակի 1453-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 3064 նման զանգ: Փոխարենը նվազել են բողոքները` 2013թ. առաջին կիսամյակի 203-ի փոխարեն գրանցվել է 152-ը։  Բողոքները կազմել […]

Ակցիային միացած նախարարության աշխատակցին դիմավորեցին լրագրողները/վիդեո/

Հուլիսի 9-ին տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների կողմից կազմակերպած ակցիային բավականին ուշացումով միացավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նրան դիմավորեցին միայն լրագրողները, տաքսու վարորդները մոտ մեկուկես ժամ սպասելուց հետո գնացել էին, նրանք պիտի աշխատեին: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Հերս տեսնի, կասի` ամոթ քեզ, իմ տղա. Ավետիսը պաշտպանել է ընկերոջը /վիդեո/

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ միասին դեմ գնաց իշխանությանը: Արդյունքում՝ Շանթ Հարությունյանը և  նրան աջակցող 14 ընկերները ձերբակալվեցին:Այսօր կայացած դատական նիստի ընթացքում Ավետիս Ավետիսյանը պարզաբանեց իր նման քայլի գնալու պատճառները.”Տեսել եմ, որ ոստիկանը ընկերոջս Շանթին քաշքշումա՝ եթե ես այդ ոստիկանին չկանխեյի տատս կասեր ամոթ չի տղա ջան, ուրեմն ես քեզ 25 տարի մեծացրի […]

Իրանցի տղամարդկանց Հայաստան են բերում հայ աղջիկներն ու ալկոհոլը /վիդեո/

Հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ Իրանի տղամարդիկ Հայաստան  գալիս են հաճախ արբելու, ազատ խմիչք օգտագործելու համար: ”Ժամանցի վայրերում հաճախ եմ նրանց արբած տեսել, խմելու համար են գալիս, որովհետև իրենց մոտ ազատ խմելն արգելված է, չէ՞: Իսկ արգելված պտուղը քաղցր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: Սակայն, նա շեշտեց, որ այս դեպքում նրանք արհամարհում են իրենց […]

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների hամար

Անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երեւան քաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաեւ ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։  

Վենգերը հայտարարել է Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին

Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Լոնդոնի ”Արսենալում”: Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Նրա համար կվճարվի 35-38 մլն եվրո գումար: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դեմ չէր թիմում պահել Սանչեսին, սակայն պատրաստ էր նրան բաց թողնել լավ առաջարկի դեպքում: Սանչեսն էլ ձգտում է ավելի մեծ խաղային րակտիկա ունենալ:

Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արեւշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ եւ երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել […]

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կոնտակտի մեջ են /վիդեո/

”Քառյակի մաս կազմող կուսակցություններ կան, որոնք ունեն ջերմ համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ, համագործակցության պատմություն, որն էլ կարող է նման եզրահանգումների տեղիք տալ”,-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինքը քառյակի հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի տեսնում, ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ երբ երկորրդ նախագահը կվերադառնա, այն ժամանակ էլ դրա վերաբերյալ իմ դիրքորոշումը կարտահայտի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի