19 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի հետ Լեւոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի  բերումով փոխելու հարցը: “Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց […]

Ցավակցել է վարչապետը

     Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ: “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ: […]

Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Ի պաշտպանություն Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի՝ օգոստոսի 7-ին տեղի կունենա երթ: Oգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանի:  Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետեւ կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան […]

Ամենայն Հայոց կաթողիկոսի զորակցությունը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին եւ մերձավորներին: “Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի […]

Այց զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած եւ հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր: Սեյրան Օհանյանը,  Հերմինե Նաղդալյանը, […]

Վարչապետն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել է “Փրկություն” հասարակական կազմակերպության՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի եւ առօրյա զբաղվածության կենտրոն: Հովիկ Աբրահամյանը շրջել է հաշմանդամ երեխաների կենտրոնի սենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել երիտասարդների հետ: Ապա վարչապետը հանդիպել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, ովքեր ներկայացրել […]

Երիտասարդների նախագծով վերականգնվում է Ազատամարտիկների այգին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում այցելել եւ տեղում հետեւել է Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով վարչական շրջանի՝ Գայի պողոտայի եւ «Ջրաշխարհի» հարեւանությամբ տեղակայված Ազատամարտիկների այգու վերականգնման ծրագրով  իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագծի վրա քաղաքապետին մանրամասն ներկայացնելով նախատեսված աշխատանքները՝ պատասխանատուները վստահեցրել են, որ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքը բարեկարգման ծրագրի […]

Քննարկվել է “Նորավանք” հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է հիմնադրամի հնգամյա՝ 2009-2014 թթ. գործունեության հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում hիմնադրամի հայագիտական, քաղաքական եւ տեղեկատվական կենտրոնների կատարած աշխատանքներն ազգային անվտանգության եւ սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ։ Նշված թեմաներով 2009-2014 թթ.  հրատարակվել […]

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների համատեղ հայտարարությունը

                Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից եւ նման արկածախնդիր […]

Հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը

 Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը եւ ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ եւ քննարկել իրավիճակը  կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել է  հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի