18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ. Գարեգին Բ

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։ Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ գոհունակությամբ արձանագրել է, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել են ջերմ […]

Ես էլ եմ նախկին, հարց կա՞. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է.   «Դե սպանեցիք էլի՝ սա է նախկին , նա է նախկին։ Ես էլ եմ նախկին, հարց կա՞։   Նախկինը հաղթանակ է պարգեւել ազգին, իսկ ներկա նիկոլիզմը՝ խայտառակ պարտություն։ Նախկինը Եռատոնի խորհրդանիշ է, իսկ ներկան ՝ էռատոյի» ։

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին․ Քերոբյան

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում պայթյունից տուժած տնտեսվարողներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ նրանք իրենց գույքը չէին ապահովագրել: «Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել  և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա կառավարությունը անելիք չունի այստեղ», – […]

«Ճիշտը կազյոլներին ջուր տալն է»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ տեսնում ես, թե գիշերվանից նիկոլականություն+ընդդիմադիր որոշ օֆիսներ ինչ էնտուզիազմով են լծվել Էդգար Ղազարյանի դեմ պայքարի «սուրբ գործին», հասկանում ես, որ ճիշտը կազյոլներին ջուր տալն է»։  

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի մասին քննարկումները։ Զրուցակիցները հաստատել են նոյեմբերյան եռակողմ հայտարարության հետևողական իրականացմանը միտված քայլերը։ Փաշինյանն ու Պուտինը շեշտել են ռուս խաղաղապահ զորախմբի կայունացնող դերը […]

«Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև ռազմականացված մյուս կառույցները»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։ Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի […]

Ինչու Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժեւորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։ Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարեւորում ժողովրդի […]

Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է․ «Ժողովուրդ»

««Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին արած հայտարարությունից: Այս հայտարարությունից հետո՝ մոտ մեկ տարի անց՝ հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա վերահաստատել էր Շուշիի մասին նախկին արած հայտարարությունն ու հայտարարել. ««Միշտ […]

«Սուրմալուում» որոնողական աշխատանքները դադարեցվել են. քաղաքացու մարմինը չեն գտել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որտեղ օգոստոսի 14–ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, դադարեցվել են անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, իչպես տեղյակ եք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած համարվող […]

Ուշագրավ զարգացումներ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով. «Ժողովուրդ»

«Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Թերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին և հայտնել, որ որոշումը կայացված է, և Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը: Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի