24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԳՄՍ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրագործման համար:

Ինչպես հայտնում են նախարարությունից, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կտրամադրվի դրամական հատկացում՝ առավելագույնը 10 միլիոն 216 հազար դրամի չափով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին՝

առնվազն 3 հանրային, մասշտաբային միջոցառումների կազմակերպման և անցկացման փորձառություն. երիտասարդական հանրային միջոցառումների կազմակերպումը հավաստող փաստաթղթերի ներկայացման դեպքում մասնակցին կտրվի նախապատվություն,
ծրագրի աշխատակազմի մասնագիտական փորձառություն (հանրային միջոցառումների կազմակերպման և իրականացման փորձառություն),

ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները, իսկ պատճենների ներկայացման անհնարինության դեպքում՝ փաստացի ապացույցներ ծրագրերի իրականացման մասին՝ նկարներ, տեսանյութեր, հանրային գրառումներ (հրապարակումներ, ակտիվ հղումներ, հոդվածներ և այլն ),

2) ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ),

3) հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ)։

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, որը հրապարակված է www.minfin.am կայքում:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps.am համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 9-ը ժամը 12:00-ն։ Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ