06 Փետրվարի, Երկուշաբթի, 2023
KFC

«Իշխան Սաղաթելյանը ի՞նչ անի, գնա սերմ դնի, նոր առաջնո՞րդ աճեցնի, էդ հո կարտոֆիլ չի՞». Արթուր Խաչատրյան

Այսօր «Հայելի» ակումբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ խորհրդարանը «բոքսի ռինգ» չի, իրենք պարզապես հանրությանը տեղեկացնում են, թե ինչ է անում իշխանությունը, որ ՔՊ-ին չընտրեն. «Դու չես կարող գնաս մտնես ԱԱԾ, մարմնով ծածկես արխիվները եւ ասես՝ չվառեք: Դու պետք է մարդկանց ցույց տաս, որ հանկարծ չեղած տեղը որոշեցին այդ օրենքը մտցնել: Դա որոշակի հրատապությունից ելնելով են մշակել: Չես կարող ուժով մտնես ԱԱԾ, արխիվները փախցնես, որ հանկարծ չվառեն: Դա հարցի լուծում չի: Մենք խոսեցինք դրա մասին ու ասացինք, որ դա ռիսկ է, ինչ-որ հետք նշանակում է ուզում են թաքցնեն ու չպետք է թույլ տալ: Եթե հասարակությունը չի ուզում այդ ռիսկերի մեջ մնալ, ինքը պետք է միավորվի մեր թիկունքում, մեզ չի ուզում, թող ուրիշ քաղաքական ուժի թիկունքում լինի: Սա է լուծումը»: Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ 2 տարի առաջ ՀՅԴ երիտասարդները, բողոքի ցույց արեցին նախարարություններից մեկի՝ ԿԳՄՍՆ-ի մոտ ու այդ ցույցից հետո նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հանրային խոստում տվեց, չարեց. «ՀՅԴ երիտասարդները տուփեր տարան, որպեսզի նախարարը, ժողովրդի լեզվով ասած, փասափուսեքը հավաքի ու գնա տուն: Այդ նախարարը խոստացավ այդ տուփերը լցնել ՀՅԴ-ականների՝ կոռուպցիայի մասին գործերով եւ ուղարկել դատախազություն: Մենք դատախազություն հարցում ուղարկեցինք, ասացինք՝ այդ «պասիլկեն» ստացա՞ք, թե՞ չէ: Նախարարը, որը խոստացել էր տուփերը լցնել Դաշնակցության վերաբերյալ կոռուպցիոն գործերով, մի հատ թուղթ չի դրել ու չի ուղարկել: Հիմա ինչքան էլ մեծ-մեծ խոսեն, թե՝ կոռուպցիա, ֆլան, ֆստան, փաստ է՝ կա նախարարի խոսք ու կա դատախազության պարզաբանում»: Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, որոնք գուցե կոմպրոմիսի են գնացել իշխանությունների հետ, որոշել են լուռ մնալ ու մանդատից օգտվել՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ մարդիկ կան, որ լուռ են, բայց դա իրենց բնույթն է, մարդիկ կան՝ շատ են խոսում. «Այնպես չի, որ ակտիվ խոսացողը սկսել է քիչ խոսել, որովհետեւ վախեցրել են, ո՛չ: Արմեն Գեւորգյանը այլ աշխատաոճի սիրահար է, այդ աշխատաոճով շարունակում է աշխատել: Չեք կարող ասել, որ 2021-ի նոյեմբերին 12 անգամ ելույթ է ունեցել, իսկ 2022-ի նոյեմբերին՝ 7 անգամ, ուրեմն կաշկանդված է»:
Իսկ այն քննադատությանը, որ Իշխան Սաղաթելյանն իզուր առաջնորդեց «Դիմադրության» շարժումը, որովհետեւ նա այն հզոր անհատականությունը չէր, որ կարողանար վերջնարդյունքի հասցներ, պետք է դաշտը ազատի մյուսների համար՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Իշխան Սաղաթելյանն այն մարդն էր, որ արեց այն, ինչ այս 3 մլն-ից ոչ ոք չէր կարող աներ: Իշխան Սաղաթելյանը ի՞նչ անի, գնա սերմ դնի, նոր առաջնո՞րդ աճեցնի: Էդ հո կարտոֆիլ չի՞, որ աճեցնի: Առաջնորդ պետք է ծնվի, չենք կարող գալ ասել՝ հիմա էլ առաջնորդը կարգում ենք Պողոսին, կամ Պետրոսին: Հո կինո չե՞նք նկարում, դերասան փորձես: Եթե չի ծնվել մեկը, ով այսօր կարող է Իշխան Սաղաթելյանին ստվերի, ուրեմն նա ամենալավ առաջնորդն է: Նստել դիվանին, ստատուս գրելն ամենահեշտն է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ