27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայ ժողովրդին ներսից նախապատրաստում են նոր պարտության և պետականության կորստին

Հայաստանի բոլոր հարևանները, աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանը, Արևմուտքը, նախապատրաստվում են մեր տարածաշրջանում սպասվող նոր պատերազմին, բացի Հայաստանից։ Հայ ժողովրդին ներսից նախապատրաստում են նոր պարտության և պետականության կորստին, քանզի այստեղ խաղաղություն են ուզում։ Այս մասին գրառել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: 

Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ. Արցախի Պետնախարար

Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այս մասին գրառում է կատարել Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,-գրել է նա։  

Ձմեռային զորակոչ կլինի

Կառավարությունն այսօրվա նիստում կհայտարարի ձմեռային զորակոչի մեկնարկը։ Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծում նշված է․ «Հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, […]

Կեսգիշերին սահմանին լարված է եղել

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:  

Ըստ սցենարի՝ իրանական զորամիավորումները պետք է նաև գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին

Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել; «Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված