Մխիթարյանի գոլը փրկել է ”Բորուսիային” պարտությունից

Դորտմունդի ”Բորուսիան” երրորդ ընկերական խաղն անցկացրեց և ոչ ոքի խաղաց Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող ”Օսնաբրյուկի” հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մուտք գործեց ընդմիջմանը, և 65-րդ րոպեին խփած նրա գոլը փրկեց ”Բորուսիային” պարտությունից: Մխիթարյանը գերմանական ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ դարձել բոլոր` 3, ստուգողական խաղերում: