02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գործող սահմանադրությամբ` իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի/վիդեո/

 ’’Այսօրվա սահմանադրությամբ` գործող իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի, և ընդդիմությունը դրա համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունի’’,-կարծում է  ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ասածը հավաստելու համար բանախոսը մի քանի օրինակ մատնանշեց գործող Սահմանադրությունից: ’’Անհրաժեշտ է, որպիսի իշխանությունների հստակ բաժանում լինի և նախագահը և կառավարությունը հստակ իմանան իրենց պարտականությունները: Մինչև հիմա չենք նկատել, որ որևէ […]

Առաջին տիկնոջ համար. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. “Կիրակի օրն Օպերայում տեղի է ունեցել Ալլա Լևոնյանի մենահամերգը` “Ճանապարհ” (20 տարի բեմում): Նա երգել է իր լավագույն երգերը:  Համերգը կարելի էր շատ հաջողված համարել, եթե Ալլան վերջում չփչացներ տպավորությունը. համերգին ժամանած Ռիտա Սարգսյանին ու Հասմիկ Պողոսյանին տեսնելով` նա երգն ընդհատել է, բոլորին լռեցրել և հատուկ ողջունել բարձրաստիճան տիկնանց”: Առավել մանրամասն` թերթի […]

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր […]

Զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր՝ սահմանամերձ համայնքներում

ՀՀ նախագահի կողմից որպես գործընկեր կազմակերպություն ընտրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ընդգրկված են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված մի շարք անվանակարգեր։ Հասարակական կազմակերպությունները ծրագրեր են իրականացնում գյուղական համայնքների բնակչության զբաղվածության խթանման, սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Իրականացվող ծրագրերը տալիս են իրենց արդյունքները։ Մասնավորապես, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ […]

Արթուր Աղաբեկյանն` իր Պաշտպանության նախարար նշանակվելուց. Առավոտ

Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ Պաշտպանության նախարար: Այս կապակցությամբ “Առավոտ”-ի թղթակիցը փորձել է մանրամասներ ճշտել Ա. Աղաբեկյանին: -Երկրապահական շրջանակներում խոսում են, որ Ձեզ բերելու են Հայաստան, որպես պաշտպանության նախարար, իսկ Արկադի Ղուկասյանը՝ Արցախում կրկին Նախագահ կլինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը:-Գիտեք, շատ շրջանակներում շատ […]

Կանձրևի

Սեպտեմբերի 16-20-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Նալբանդյանի այցը թանկ է նստել պետբյուջեի վրա. Ժողովուրդ

Թեև Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց և գնաց Թուրքիա: Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարևան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: ”Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ Նալբանդյանի այցի […]

ԼՂ խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը. Շարմազանով

ՀՀ Ազգային  ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին  Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին հանդես է եկել բացման խոսքով, որտեղ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի […]

Արտառոց դեպք Ծառուկյանի ”Շանգրիլա” խաղատանը. Ժողովուրդ

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի ”Շանգրիլա” խաղատանը: ”Ժողովուրդի”-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքը ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և ”կուլ է տալիս” խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե […]

ՕԵԿ-ը շարունակում է. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Հայաստանն օրենքի երկիկր դարձնելու կարգախոսը որդեգրած ”Օրինաց երկիր” կուսակցությունը շարունակում է վիճահարույց տարածքում շինարարական աշխատանքները`՝ թքած ունենալով դատարանի որոշման վրա: Երևանի քաղաքապետարանը, թեպետ, դատարանի որոշումից հետո ապօրինի շինարարության համար կուսակցությանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել, սակայն հաջորդ տուգանքի իրավունք, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, չկա, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ագրարային համալսարանի կոլեկտիվի մոտ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված