16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. Ոստիկանություն

Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում: Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով:

Հայաստանի բնապահպանության նախարարների որակը գնալով նվազում է. բնապահպան

Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծին բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից արված դրական եզրակացության հետևանքների մասին այսօր “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ  իրենց մտահոգությունները կիսեցին բնապահպանները:Նրանք  հայտարարեցին, որ Հայաստանի բնախահպանության նախարարների որակը գնալով նվազում է: Բնապահպան Սեյրան Մինասյանը ասաց. “Սա ի սկզբանե խաբեություն է: Ես, որպես մասնագետ, նախարարին նամակ գրեցի, ինձ պատասխանեցին, որ կարծիքը […]

Կործանված ինքնաթիռի եւս 9 զոհի մարմին է տեղափոխվել Մալայզիա

Ուկրաինայում մալայզիական Boeing777-ի կործանման հետեւանքով մահացած եւս 9 անձի մարմին է տեղափոխվել Մալայզիա հատուկ չվերթով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:  Մարմինները տեղափոխող ինքնաթիռը Կուալա Լումպուր է ժամանել Ամստերդամից: Ինքնաթիռը դիմավորել են Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը կնոջ հետ: Արարողությանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերությանը պատկանող ուղեւորափոխադրող ինքնաթիռը կործանվել էր 2014 թվականի հուլիսի […]

Ոչ մի ղարաբաղցի երբեք իրեն չի պատկերացնի Ադրբեջանի կազմում. Է. Մինասյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման 23-րդ ամյակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում՝ իբրև մարզի կամ այլ միավորի տեսքով, միշտ պահել է իր դիրքն անկախ իրավիճակից: Ըստ Մինասյանի՝ 1991 թ-ի աշնանը անկախության հռչակումը […]

Բնապահպանության նախարարությունը տուգանել է

      ՀՀ բնապահպանության նախարարությունը` բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացվել է 3.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք   ՀՀ բնապահպանության նախարարության` 25-29.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության  վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 1.59մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: […]

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վարչապետին

  Հարգարժան պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի […]

Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար. Ս. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Սիրելի՛ արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք […]

Արցախի անկախությունը պատմական ու հերոսական իսկական օրինակ է. Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ուղերձ Արցախի անկախության տոնի հետ կապված. “Արցախի անկախությունը պատմական ու հերոսական իսկական օրինակ է ազատության ու անկախության ձգտող ու դրանց համար մարտնչող անպարտ ժողովրդի համար: Ազատատենչ արցախցին կարողացավ այդ խառնակ, պատերազմական դժվարին ժամանակներում չկորցնել իր հավատը, ոգին, նա արժևորեց իր պապերից ժառանգած փոքրիկ, բայց թանկ, պատմությամբ […]

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:   Երևանում`  Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին […]

Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածող ոստիկանը արտագաղթել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Մեր տեղեկություններով տարիներ շարունակ իշխանություններին ամեն կերպ ծառայած, հանրահավաքների և ցույցերի ժամանակ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու հրամանները սիրով կատարած ամենատխրահռչակ ոստիկաններից մեկը Արթուր Տեր-Պողոսյանը, որն հայտնի էր նաև “Տապոռ” /կացին/ մականվամբ մեկ ամիս առաջ հեռացել է Հայաստանից մեկնել է ԱՄՆ:  Այս ոստիկանի վերջին “հերոսություններից” մեկը 2013թ-ին նախագահական ընտրություններից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի