11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

՛՛Էյր Արմենիայում՛՛ իրավիճակը սրված է. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ չեղյալ է  համարվել ՛՛Էյր Արմենիայի՛՛ միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով: Ավիաընկերությունը մոտ 5 մլն դոլար պարտք է այն ընկերությանը, որից 2 օդանավ է գնել և գումարը չի տվել:

 Իրավիճակն այնքան է սրվել, որ Դուբայի այն ընկերությունը, որն օդանավեր է վաճառել ավիաընկերությանը, հետ է վերցրել դրանք, ինչի պատճառով էլ ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները: ՛՛Էյր Արմենիան՛՛ այս պահին միայն մեկ օդանավ ունի:

 Մեր տեղեկություններով՝ երեկ այս հարցի հետ կապված քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի մոտ հանդիպում-քննարկում է եղել Դուբայի համապատասխան ընկերության ներկայացուցչի հետ՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ