19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը, հնարավոր է, և մերժի. Ժամանակ

Ներկայացնում ենք մի հատված ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախագահին ի՞նչ տարբերակ է ներկայացվել:

 – Առայժմ ոչ մի բան չի ներկայացվել, որովհետև Վենետիկի հանձնաժողովի նիստը ամսի 10-ին է: Փարիզում հանդիպում է եղել հանձնաժողովի անդամների հետ, որոշ նկատառումներ ներկայացրել են:

– Ապրիլին ներկայացված նախնական նախագծի համեմատ ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են:

– Որոշակի փոփոխություններ լինելու են, բայց դա հստակ կլինի ամսի 10-ի քննարկումից հետո, որովհետև հանձնաժողովում դրանք չեն քննարկվում: Մենք ունենք դիտողություններ, ունենք նկատառումներ, թե ինչպիսին կլինի հանձնաժողովի վերաբերմունքը` կպարզվի ամսի 14-ին, իսկ 15-ին նախագիծը կներկայացնենք:

 – Խորհրդարանական կառավարման տարբերակը մնո՞ւմ է փոփոխությունների նախագծում:

– Այնտեղ ներկայացվում է որպես այլընտրանք, շեշտվում է, որ դա առաջին հերթին քաղաքական ընտրություն է: Մասնագիտական հանձնաժողովը ինքն իր վրա չի վերցնում ասելու` սա արեք կամ նա արեք: Ասում է հետևյալը` եթե քաղաքական ընտրությունը կանգ կառնի այս կամ այն տարբերակի վրա, ապա այս պարագայում հնարավոր լուծումներն ու բարեփոխումները կարող են ընթանալ այս ուղղությամբ: Եվ փարիզյան քննարկումների ժամանակ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքում նույնպես հնչեցվեց այդ գաղափարը, որ կան հարցեր, որոնք քաղաքական բաղադրիչ են պարունակում:

– Քաղաքական բաղադրիչ ասելով՝ ի՞նչ նկատի ունեիք:

– Վենետիկի հանձնաժողովի անդամները առաջին հերթին շեշտել են, որ կառավարման ձևի ընտրությունը քաղաքական լուրջ բաղադրիչ է:

– Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մեծ մասը պետական պաշտոնյաներ են: Նրանք կարո՞ղ են անկախ նախագիծ մշակել և չկրել իշխանությունների ազդեցությունը:

 – Դուք պետք է տարբերեք հայեցակարգն ըստ էության և կոնկրետ փոփոխությունները, որոնք կառաջադրվեն: Օրինակ՝ ես կարծում եմ, որ եթե որևէ տարբերակ ընտրվի և հավանություն տրվի՝ ես չեմ բացառում նույնիսկ, որ հանրապետության նախագահն ասի, թե ես ձեր այս հարցադրումները չեմ ընդունում, և պետք է հայեցակարգի նոր տարբերակ մշակել, ու ձևավորվի բոլորովին այլ հանձնաժողով: Ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե նույնիսկ այս տարբերակն ընտրվի, ես կառաջարկեի, որ հանձնաժողովի կազմն ընդլայնվի՝ ներգրավվեն շահագրգիռ կազմակերպություններ, ովքեր կմասնակցեն քաղաքական քննարկումներին, մասնագետ մարդիկ:

 – Հոկտեմբերի 15-ին նախագահին ներկայացվելու է ա՞յն տարբերակը, որը հայտնի է հասարակությանը:

 – Ո՛չ: Ներկայացվելու է դրա մասնակի փոփոխություններով տարբերակը, որը պետք է հաշվի առնի, թե որքանով հանձնաժողովի անդամները համամիտ կլինեն, նաև պետք է հաշվի առնի Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ