24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

517 վարորդ ՛՛կրծքերի՛՛ զոհ է դարձել /ֆոտո/

Մոսկվայում գովազդային ակցիան 517 ավտովթարի պատճառ է դարձել: Ակցիայի շրջանակներում 30 բեռնատարների վրա հսկայական պաստառներ են փակցվել՝ կանացի կրծքերի պատկերով, որոնց վրա գրված է եղել. ՛՛Դրանք գրավում են՛՛:  Արդյունքում դրանք իրոք ՛՛գրավել են՛՛, եւ 517 վարորդ ավտովթարի է ենթարկվել: Ակցիայի կազմակերպիչ ՛՛Սարաֆան՛՛ ընկերությունից հայտնել են, որ իրենց ակցիայով ցանկացել են այլ ընկերությունների ոգեւորել, որպեսզի նրանք […]

Մի քանի չափալախ տալուց հետո խոստովանեց՝ մորքուր Ձեր տղուն սպանել են /վիդեո/

՛՛Մի երկու չափալախ տալուց հետո մի կերպ հիշեց տղայիս՛՛,-պատմեց զինծառայող որդու մահը արդեն 4 տարի սգացող Իրինա Ղազարյանը: Հիշեցնենք, որ Ղազարյանը չի հավատում որդու մահը բնութագրող պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Ղազարյանը տարիներ շարունակ որդու նկարը գրկած՝ արդարություն է պահանջում: Նա համոզված է, որ որդուն սպանել է հրամանատարը, քանի […]

՛՛Սուպերմարզպետ՛՛ ֆիլմում ենք մենք ապրում… /վիդեո/

Վերջերս կայացավ ՛՛Սուպեր-մամա՛՛ ֆիլմի պրեմիերան: Գլխավոր դերակատար Հայկ Մարությանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր կան առաջիկայում: Կարգին Հայկոն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան գրառմանը ՛՛Սուպերմարզպետ՛՛ ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Երիտասարդները երկնաքերից նետվել են լողավազանը /վիդեո/

Երկու էքսրիմիստ Մալայզիայի Մեներա Կուալա-Լումպուր հեռուստաաշտարակից նետվել են լողավազանը: Նրանք հերթով նետվել են 34-րդ հարկից, որի բարձրությունը կազմում է 421 մետր, տեղեկացնում է Росбалт-ը: Տեղի ունեցածը երիտասարդները նկարահանել են եւ տեղադրել համացանցում:

Կգնա՞ /վիդեո/

Գաղտնիք չէ, որ Հայաստանից՝ արտագաղթ կա: Գաղտնիք չէ՝  նաև այն , որ հեռանում են նաև հայտնի մարդիկ՝ կատարողական արվեստի դեմքեր ու մտավորականներ: Հայաստանում բնականաբար կան դժվարություններ, դա չեն հերքում անգամ, իշխող կուսակցության ներկայացուցիչները: Երբևէ հեռանալու և ավելի լավ պայմաններում ստեղծագործելու մասին մտածե՞լ է՝ ինքնատիպ երաժիշտ-կատարող Վահան Արծրունին: Մանրամասները՝ տեսանյութում:

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6, իսկ նրա անչափահաս որդին 4 տարվա ազատազրկման

Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընթերցելով դատավճիռը՝ Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդին ՝ Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի  պայմանական ազատազրկման: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող […]

Րոպեներ հետո կհրապարակվի “Շանթ և ընկերներ” գործող դատավճիռը

Այսօր՝ ժամը 19:30-ին, դատարանը կհրապարակի Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով դատավճիռը: Այս մասին հայտարարեց գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հեռանալով խորհրդակցական սենյակ: Այս պահին դատարանի դիմաց հավաքված են բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև նախախորհրդարանի անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը և Ալեք Ենիգոմշյանը:Դատարանի դիմաց նաև ավելանում են ոստիկանների թիվը:

Լրագրողները չհամաձայնեցին սոցիոլոգի հետ /վիդեո/

 Աղքատության վերացման միջազգային օրվա առիթով կազմակերպված ասուլիսում, երբ “Սոցիոմետր” կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանը բարեկեցիկ երկիր է, լրագրողները “ընդվեզեցին”: Ադիբեկյանի պարզաբանումը տեսանյութում:

Ավելի կոշտ ձեռք է պետք /վիդեո/

“Եթե դասականով դիտարկենք բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կա բուրժուաների դասակարգ: Բայց այն, որ համագործակցություն ստացվել է Գագիկ Ծառուկյանի հետ, դա անվիճելի է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջին նախագահին հաջողվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն անել, և ինչպես ինքն էր հայտարարել, ՛՛պոկել՛՛ Գագիկ Ծառուկյանին իշխանություններից: ՛՛Ասել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի