06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշոտյանը խնդրում է դասախոսներին ազատման դիմում չգրել. խնդիրը կլուծվի

”Ես խնդրում եմ, որ բոլոր այն դասախոսներն, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել, չանեն դա, սպասեն, և խնդիրն անպայման կլուծվի՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթութան և գիտութան նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող երիտասարդ դասախոսներին:
Նախարարը նշեց, որ այս խնդիրն իրենց ուշադրության կենտոնում էր դեռևս հանրային նախաձեռնությունների կողմից մտահոգությունը ստանալը:

՛՛Աներկբա է, որ խնդիրը գոյություն ունի, և այն շատ կարևոր է, նաև աներկբա է, որ այս խնդիրը պետք է լուծվի: Փորձում ենք խնդրին լուծում տալ առանց օրենքի փոփոխության, բայց իրավաբաններն ասում են, որ մեր այդ մոտեցումը հնարավոր չի լինի իրականացնել: Մեր նախարարությունը ոչ թե խնդիրը ուծող է, այլ՝ այն բարձրաձայնողը: Խնդիրը ֆիննսական է՛՛,- ասաց Աշոտյանը և հավելեց, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հավաստել է, որ խնդիրն անպայման լուծում կստանա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ