Մելքումյանը Փաշինյանին մեղադրեց պատվեր կատարելու մեջ
՛՛Գոտկատեղից ներքև հարվածներ չեն լինելու, լինելու է անկեղծ ու ազնիվ գնահատական, քանի որ քննարկվում է երկրի թիվ մեկ փաստաթուղթը՛՛,-այսօր Ազգային ժողովում պետական յուջեի նախագի քննարկման վերաբերյալ, ներկայացնելով ԲՀԿ խմբակցության դիրքորոշումն, ասաց խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:
Իսկ մինչ կանցներ անկեղծ ու ազնիվ գնահատականին, ԲՀԿ պատգամավորը հայտարարեց, թե ելնելով առկա իրողությունից, ժողովրդի դժգոհությունից, ԲՀԿ-ն դեմ է ներկայացված բյուջեին:
Այնուհետև անցավ այն իրավիճակին, որի պատճառով երկիրը հայտնվել է նման վիճակում: Ըստ նրա՝ Հայասանում ներդրումներ չկան. ՛՛Հո զոռով մարդուն չես համոզելու, թե եկեք, ներդրումներ արեք՛՛:
ԲՀԿ պատգամավորը իհարկե կողմ է, որ փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ են տրվում, բայց առաջարկում է դուրս չգալ նաև խոշորի դեմ, որի հարկերով է բյուջե ձևավորվում:
Միքայել Մելքումյանն անդրադաձավ նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած դիտարկմանը և խորհուրդ տվեց ՛՛ընդդիմության ընդդիմություն՛՛ չխաղալ այս փուլում, երբ լծված են համակարգային փոփոխության:
՛՛Ձեր առաջ, որ առաջադրանք եք դրել կամ առաջադրանք են դրել միջավայրը ՛՛զուլալ դարձնելու՛՛, դա կոռեկտ չեմ համարում մեղմ ասած: Մենք պետք է կոսեսուսի ճանապարհով գնանք, չկան մշտական թշանամիներ ու բարեկամներ, մենք պետք է ընդհանուր շահերից վեր կանգնենք, մեծահոգի լինենք: Մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից՛՛,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ելույթում Փաշինյանը քննադատել էր նաև ԲՀԿ-ին: