Ռուբիկ Հակոբյանի ռոմանտիկ առաջարկը
՛՛Ի՞նչ է արել կառավարությունն այս ընթացքում, եթե մեկ բառով պատասխանենք, ապա ոչինչ՛՛,-այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի վերաբերյալ ելույթում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: ՛՛Ավելին՝ ավելի խորացրեց ճգնաժամը, քանի որ նոր եկող կառավարությունն իր հետ բերում է հույս, իսկ այս կառավարությունը ոչինչ չանելով՝ ավելի խորացրեց այն՛՛,-նկատեց նա:
՛՛Այն հարցին, թե կառավարությունում կա՞ն գործարարներ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ՛՛իսկ ո՞վ է ասում, որ կառավարությունում կան գործարարներ՛՛: Դրանով ասաց, որ ժողովուրդ, ինչ ասենք, չհավատաք: Ձեզ չեն հավատում, չեն հավատում, ձեր խոսքը գործի հետ կապ չունի՛՛,-ասաց նա:
Հակոբյանը բյուջեն որակեց որպես արհեստական ու անիմաստ, չնայած որ կառավարության անդամններից շատերին նա պորֆեսոիանալ համարեց, ովքեր սակայն վատ համակարգի պատճառով չեն կարողանում աշխատել:
Ռուբեն Հակոբյանը մի առաջարկ էլ ուներ՝ առաջարկում էր կառավարությանն ու վարչապետին հրաժարական տալ, որը կլինի լավագույն քայլը և ժողովուրդը կծափահարի իրենց, քանի որ սահմանը հատվել է: Սակայն ինքն իր այդ քայլն անվանեց ռոմանտիկ: