24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երիտասարդները բարձրանում են ավտոբուս ու երգում /վիդեո/

Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոց խմբերով բարձրանում էին ավտոբուս, երգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր և նվիրում ազգային երգերով ձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում և վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը: Նախաձեռնության մասնակիցներն էին «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական […]

՛՛Ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորն անցել է բոլոր սահմանները՛՛

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, որ վերաբերում էր ուսանողներին: Սիրելի ուսանողներ, Հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով: Իրականում, մեղմ ասած ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները : Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին արձագանքի մեջ լինել հնարավորինս […]

Շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.): Վերջիններս տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության […]

՛՛Արդեն ոնց որ խառնում ես սաղ…՛՛. Հայոց աշխարհ

 ”Հայոց աշխարհը՛՛ գրում է. ՛՛Ասել, որ եռյակի երեկվա հանրահավաքը անհետաքրքիր էր, իհարկե, ճիշտ չի լինի:    Բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ԲՀԿ-ՀԱԿ-՛՛Ժառանգության՛՛ առաջնորդական տրիոն երեկ հարթակ էր ելել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, առանձին-առանձին, հրապարակավ խրատեն, խելք սովորեցնեն կամ սաստեն Րաֆֆի Հովհաննիսյանին:        Այն, որ երեկվա հերթական հանրահավաքի մեխը հենց Գագիկ Ծառուկյանի ելույթն է, ընդունեց […]

ԲՀԿ-ի գործարարների ՛՛կրեատիվը՛՛. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղկություններով՝ ոչ իշխանական եռյակում երբ քննարկվել է հնարավոր նստացույց կազմակերպելու հարցը, ԲՀԿ-ի գործարար պատգամավորները Գագիկ Ծառուկյանին առաջարկել են մի փոքր ՛՛կրեատիվ՛՛ տարբերակ ընտրել նախկինում կազմակերպված նստացույցերից տարբերվելու համար։ Ոչ իշխանական օլիգարխներն առաջարկել են նստացույցը կազմակերպել ոչ թե վրաններով, այլ նստարան-աթոռներով։ Մի քանի գործարարներ ասել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Ազատության հրապարակ բերել, […]

Աղջկա համար ՛՛ֆրանս-եվրոպական՛՛ ուսանողական արյունոտ ճակատամարտ` Երևանում. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Վերաքննիչ քրեական դատարանում մինչև հոկտեմբերի 31-ը հետաձգվեց Աշոտ Նիկոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ: 22-ամյա Աշոտ Նիկոյանը սովորել է Եվրոպական ակադեմիայի միջազգային տնտեսագիտական հարաբերություններ ֆակուլտետի երրորդ կուրսում: Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13-ն անց 30-ի […]

Տագնապ էր հայտարարված. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգված է անպայման ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու: Շարունակությունը՝ ՛՛Ժամանակի՛՛ այսօրվա համարում:

Ծառուկյանի խոսքը գետնով տվեցին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛ԲՀԿ-ի գործարար հատվածը, այնուա­մենայնիվ, Ծառուկյանի խոսքը գետնով տվեց, կամ էլ պետք Է ենթադրել, որ նրանք չեն հավատում իրենց ղեկավարի սկսած իշխանափոխության պայքարին ու գլուխները ցւսվի տակ չեն ուզում դնել: Ի հեճուկս հանրահավաքին պարտադիր ներկա գտնվելու’ օրեր առաջ Ծառուկյանի արած հայտարարությանը, ԲՀԿ-ի օդիոզ կերպարները ներկայացել Էին ոչ ամբողջական ներկապնակով: Թեեւ նա­խորդ հանրահավաքի համեմատությամբ […]

Ոսկու Վաղարշը խելոքացել է. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, հասկանալով, որ շաբաթներ առաջ իր իսկ շուկայում նախաձեռնած ջարդը կարող է չմարսել՝ աշխատողները կարող են մուռ հանել, խելոքացել է ու հաշտություն է կնքել աշխատակիցների հետ։ Վաղարշը նույնիսկ առևտրականներին սովորեցրել է, թե ինչպես պետք է մասնակցել միտինգներին. նա խորհուրդ է տվել միտինգ գնալիս իրենց տեղերը դատարկ չթողնել, մարդ […]

Տարաձայնություններն ակնհայտ են. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՛՛Ժառանգությունը՛՛ հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջև առկա տարաձայնությունները։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահնաջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը և որպես արտահերթ ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի