14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ դիմություն, ինչ ընդդիմություն. Մովսեսի գյուղապետ

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը կարծում է, որ Հայաստանում, որ պատերազմող երկիր է, բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն: ”Դիմություն, ընդդիմություն, ով է ում դեմ, մի տան մեջ եթե լինեն տարբեր կարծիքով մարդիկ, ինչ կլինի”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:

”Եթե սահմանում կարկոցները թեժանում են, համախմբվում են բոլորը, իսկ այսօր մի քիչ խաղաղվում են, սկսում ենք բզբզել մեկը մյուսին”,-նկատեց նա: Ավալյանը վստահ է` քաշքշուկներով ու անտարբերությամբ ոչ մի բանի չենք հասնելու:

Ի դեպ, գյուղապետը ՕԵԿ-ից է: Հարցին, թե այսինքն` ընդդիմություն է, քանի որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն ընդդիմություն է հռչակել իրենց, նա պատասխանեց. ”Ինքը թող իր խնդիրները լուծի, ես իմ համայնքի ղեկավարն եմ ու իմ ժողովրդի խնդիրն եմ լուծում, ընդդիմադիր-դիմադիր չկա”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ